«Զավիկի ղարս» սննդի կետի տնօրենը չի ստորագրում իր օբյեկտի գործունեությունը կասեցնող որոշումը և շարունակում է աշխատել  

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Զավիկի ղարս» սննդի կետի տնօրենը չի ստորագրում իր օբյեկտի գործունեությունը կասեցնող որոշումը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։

«Մեր աշխատակիցները առձեռն տարել են որոշումը, տեղում չի եղել տնօրենը, զանգել ասել են՝ որտեղ եք բերենք որոշումը, ասել է՝ փոստով ծանուցեք, չի ստացել որոշումը ու հայտարարում է, թե ինֆորմացիան կեղծ է»,- ասաց Հարությունյանը։

Երեկ ՍԱՏՄ-ն հայտարարեց, որ Երևանի Սարյան փողոցում գտնվող «Զավիկի ղարս» սննդի կետը գործունեությունը կասեցվել է, սննդի մեջ խախտումներ են հայտնաբերվել։ Ավելի ուշ «Զավիկի ղարս» սննդի օբյեկտը հայտարարություն տարածեց, թե տեսչական մարմինը չի կասեցրել սննդի կետի արտադրական գործունեությունը և իրենց բոլոր մասնաճյուղերը գործում են։

Երեկ երեկոյան և այսօր Factor.am-ի տեսախցիկը ֆիքսել է հանրային սննդի օբյեկտը շարունակում է աշխատել։ ՍԱՏՄ մամուլի խոսնակի խոսքով՝ հանրային սննդի կետի տնօրենը անպարկեշտ է վարվում և առաջին անգամ է հայտարարում, որ առձեռն չի պատրաստվում ստանալ կասեցման որոշումը։

«Խոսքը սանիտարահիգենիկ նորմերի մասին չէ, այլ այս դեպքում լուրջ խնդիր ունենք սալմոնելա ունենք, ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, քո մթերքը վտանգավոր է, դու նման բան ես անում ու շարունակում ես արտադրե՞լ»,- նշեց խոսնակը։

 

Անի Թամրազյան