Ոսկու գինը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ գերազանցելով մեկ ունցիայի դիմաց 4000 դոլարը

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ոսկու գները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, հասել են բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին՝ հատելով մեկ ունցիայի համար 4000 դոլարի սահմանը․ թանկարժեք մետաղի գինը հասել է մինչև 4,002.95 դոլարի՝ մեկ ունցիայի համար, գրում է The Times of India-ն։

«Ներդրողները շարունակում են բարձրացնել ոսկու գինը, թանկարժեք մետաղը տարեկան աճել է ավելի քան 50 տոկոսով և միայն սեպտեմբերին՝ գրեթե 12 տոկոսով, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշներից մեկն է»,- AFP-ին ասել է Moneyfarm-ի ներդրումային գլխավոր տնօրեն Ռիչարդ Ֆլաքսը։

Ոսկու՝ որպես արժեքի հուսալի պահուստի հեղինակությունն ամրապնդվում է աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշության աճի ֆոնին: Ուկրաինայում և Գազայում պատերազմները շատ ներդրողների դրդել են «ապաստան» փնտրել թանկարժեք մետաղում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ կառավարության շաթդաունը և Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների հետագա իջեցման սպասումները թուլացրել են դոլարը՝ դեղին մետաղը դարձնելով ավելի գրավիչ:

Շուկայի դիտորդները նշում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տոկոսադրույքները բավականաչափ արագ չնվազեցնելու համար Կենտրոնական բանկի դեմ բազմաթիվ հարձակումներից հետո Դաշնային պահուստային համակարգի անկախության վերաբերյալ մտահոգությունները նույնպես խթանել են պահանջարկը։ Ավելին, կառավարության պարտքի աճը և Թրամփի օրոք սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ անորոշությունն այլ ակտիվների հեռանկարը դարձրել են ավելի պակաս կանխատեսելի։

Ոսկու համաշխարհային խորհուրդը (WGC) հուլիսին հայտնել է, որ երկրորդ եռամսյակում ոսկու համաշխարհային պահանջարկն աճել է երեք տոկոսով՝ հասնելով 1249 տոննայի: Խորհուրդն այս աճը կապել է «ավելի ու ավելի անկանխատեսելի աշխարհաքաղաքական միջավայրի և գների աճի հետ»։ WGC-ն նշել է, որ կենտրոնական բանկերը շարունակել են գնումներ կատարել «նշանակալիորեն բարձր մակարդակով՝ շարունակական տնտեսական և աշխարհաքաղաքական անորոշության պատճառով»։

Բորսային առևտրային ֆոնդերը (ETF), որոնք ներդրողներին հնարավորություն են տալիս օգտվել ոսկուց՝ առանց ֆյուչերսների առևտուր անելու, նույնպես կարևոր դեր են խաղացել։

«Մինչդեռ այս տարվա վաղ շրջանի աճը պայմանավորված էր երկրորդ եռամսյակում սակագների ներդրման հետևանքով առաջացած անկայունությամբ, վերջին աճը պայմանավորված է դրական տրամադրությամբ և ոսկով ապահովված ETF-ների ռեկորդային ներհոսքով»,- ասել է Ֆլեքսը։

Սակայն գների աճը որոշ գնորդների հուսահատեցրել է։ WGC-ն նշում է, որ զարդերի պահանջարկը նվազել է գների կտրուկ աճի պատճառով։

Ոսկու բումը տեղի է ունենում այլ շուկաներում ռեկորդային ցուցանիշների հետ մեկտեղ։ Բիթքոյնը երեքշաբթի հասել է նոր գագաթնակետի՝ 126,000 դոլարի, Նյու Յորքի, Լոնդոնի և Տոկիոյի հիմնական ֆոնդային ինդեքսները վերջին օրերին հասել են նոր բարձրակետերի։

Բիթքոյնի վերջին աճը տեղի է ունենում «ոսկու շարունակական աճի հետ մեկտեղ, ինչը ենթադրում է, որ ամբողջ աշխարհի ներդրողները շարունակում են փնտրել դիվերսիֆիկացիա՝ չնայած բաժնետոմսերի ռեկորդային բարձրակետերի պայմաններում, կարծես, կա բավարար իրացվելիություն, հայտարարել է IG առևտրային հարթակի շուկայի վերլուծաբան Քրիս Բոշամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի