Ռուսական «Մատրյոշկա» բոտերի ցանցը 2026թ․ ընտրությունների հետ կապված ապատեղեկատվության նոր արշավ է սկսել Փաշինյանի դեմ․ աղբյուր

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսական «Մատրյոշկա» ապատեղեկատվական ցանցի օգտահաշիվները սկսել են սոցիալական ցանցերում տարածել տեսանյութեր, որոնցում հիշատակվում են 2026 թվականի հունիսին Հայաստանում նախանշված խորհրդարանական ընտրությունները և երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Агентство-ն՝ հղում անելով «Блокировщик ботов» նախագծին։

Current time-ի փոխանցմամբ՝ բոտերը հրապարակել են առնվազն 10 տեսանյութ, որոնցում հիշատակվում են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները և երկրի գործող վարչապետը։ Տեսանյութերում տրոլներն օգտագործել են իրական մարդկանց տեսագրություններ՝ արհեստական ​​բանականության կողմից ստեղծված ձայներով։

Որոշ տեսանյութերում օգտագործվել են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալները, նրանց անունից նշվում է, որ «Նիկոլ Փաշինյանը գազախցիկներ է կառուցում Հայաստանի խորհրդանիշերի համար՝ դրանք փորձարկելով Արարատ լեռան վրա»։ Տեսանյութերում Հայաստանի վարչապետին անվանում են «դավաճան», իսկ Հայաստանի քաղաքացիներին համեմատում են հրեաների հետ, որոնք «սպասել են, թե երբ տեղի կունենա ողբերգությունը»։

Այլ տեսանյութերում էլ ներկայացվում է, իբր, Բրիտանիայի ոստիկանության կողմից Հայաստանի ուժայինների մարզումների մասին՝ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանում պոտենցիալ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար։

Մեկ այլ տեսանյութում Փաշինյանին մեղադրում են «Հայաստանը ոչնչացնելու» ձգտման մեջ։ Բրիտանացի գրող Ֆիլիպ Արդային վերագրում են խոսքեր, թե Փաշինյանը «ճանապարհ է հարթել Հայաստանի թշնամիների համար»։

«Блокировщик ботов»-ի տվյալների համաձայն՝ դեռ ոչ մի ընտրարշավ այդքան վաղ չի սկսվել «Մատրյոշկա»-ում՝ ընտրության օրվանից ութ ամիս առաջ։

Նշվում է, որ ավելի վաղ Կրեմլի բոտերը հարձակվել էին Փաշինյանի վրա՝ անկախ ընտրություններից։

Միայն վերջին չորս ամիսների ընթացքում «Մատրյոշկա»-ն հրապարակել է Փաշինյանի դեմ ուղղված շուրջ 60 տեսանյութ, այդ թվում՝ մոդել Քիմ Քարդաշյանի, System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանի, թենիսիստ Անդրե Աղասիի, Royal United Services Institute-ի (RUSI), Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS), Քեմբրիջի համալսարանի, Euronews-ի, The Insider-ի, Wired-ի, BFMTV-ի, CNN Turk-ի և այլ հետազոտական ​​կենտրոնների ու լրատվամիջոցների անունից։

Ավելի վաղ «Մատրյոշկա» բոտերի ցանցը և Եվգենի Պրիգոժինի կողմից ստեղծված «Ռեպրեսիաների դեմ պայքարի հիմնադրամը» լայնածավալ ապատեղեկատվական արշավ էին կազմակերպել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի դեմ։ Մասնավորապես, բոտերը հրապարակել էին, իբր, հետաքննություն այն մասին, թե Սանդուն «ուկրաինացի որբերին արտահանում է Արևմուտք»։

«Блокировщик ботов» նախագծի հաղորդմամբ՝ արշավը մասշտաբով համեմատելի էր 2025 թվականի գերմանական Բունդեսթագի ընտրությունների ժամանակ իրականացված ապատեղեկատվության գործողության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի