Ըստ The Insider-ի՝ ռուսական «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել Փաշինյանի դեմ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կրեմլամետ «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին գրում է The Insider-ը։ Բոտերը տեղեկություններ են տարածում՝ Փաշինյանին վերագրելով «Մերձավոր Արևելքում կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը»,  «Հայոց ցեղասպանությունը ուրանալը», «ուժեղ տրանկվիլիզատորներ ընդունելը»։ Տեղեկությունները The Insider-ին փոխանցել է X սոցիալական կայքի ռուսական տրոլերի գործարանների հետազոտողը («Блокировщик ботов»)։

«Մատրյոշկա» բոտերը հունիսի 12-ից հրապարակում են Փաշինյանին քննադատող գրառումներ: Փաշինյանի կառավարությունը քննադատող տեսանյութեր են հայտնվել Twitter-ում և TikTok-ում: Դրանցից մի քանիսը «քողարկված» են որպես խոշոր լրատվամիջոցների տեսանյութեր, ինչպիսիք են Euronews-ը կամ France 24-ը, իսկ մյուսները՝ աշխարհի տարբեր համալսարանների պրոֆեսորների հետ հարցազրույցներ:

The Insider-ի կողմից ուսումնասիրված տեսանյութերի մեծ մասը նվիրված է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության առնչվող հարցերի ենթադրյալ լռեցմանը երկրի ներկայիս ղեկավարության կողմից: Այդ տեսանյութերից մեկում Կանադայի Մաունթ Ալիսոն համալսարանի պրոֆեսոր Ջոշ Կյուրեկը, իբր, ասում է, որ ցնցված է եղել իր հայ ուսանողների պատմություններից ցեղասպանությունը թաքցնելու մասին։«Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի պաշտոնական լրատվամիջոցները գրեթե չեն խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ որպես 20-րդ դարի սկզբի ամենաողբերգական և կարևոր իրադարձություններից մեկի», – ասում է Կյուրեկը կադրից դուրս: Այնինչ համալսարանի սոցիալական ցանցերից վերցվել են տեսանյութի միայն առաջին հինգ վայրկյանները։ 2024 թվականի հոկտեմբերին հրապարակված տեսանյութում Կյուրեկն իրականում խոսում է էկոլոգիայում ջրհավաք ավազանների հայեցակարգից։

Լրատվամիջոցն արձանագրում է, որ  20-րդ դարի սկզբի ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ Հայաստանի իշխանություններին վերաբերող պնդումներն ամբողջովին ճիշտ չեն: Հունվարին և մարտին Փաշինյանն իսկապես մի շարք հայտարարություններ արել է, որոնք խիստ քննադատության են ենթարկվել ողբերգությունը հիշելու կարևորությունը նվազեցնելու համատեքստում: Մասնավորապես, նա հարց է բարձրացրել ․«Ինչպե՞ս պատահեց, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության հարցն օրակարգում չէր և ինչպե՞ս պատահեց, որ Հայոց ցեղասպանության հարցն օրակարդում հայտնվեց 1950 թվականին: Ինչպե՞ս դա պատահեց»:

«Մենք պետք է վերանայենք Հայոց ցեղասպանության պատմությունը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է դա տեղի ունեցել և ում միջոցով ենք մենք ընկալել իրադարձությունները», – ասել էր ՀՀ վարչապետը։

Պարբերականն արձանագրում է, որ այդուհանդերձ 2025 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության 110-տարելիցին նա երկրի նախագահի հետ միասին այցելել  է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նշվում է, որ այլ տեսանյութեր «քողարկված» են որպես լրատվամիջոցների սոցիալական ցանցերից վերցված տեսանյութեր։ Դրանց թվում են Euronews-ը, France 24-ը, թուրքական Yeni Şafak-ը և հայկական tert.am-ը։

Նման տեսանյութերից մեկում, որը վերագրվում է Euronews հեռուստաալիքին, պնդում է արվում, որ Հայաստանը կոռուպցիայի առաջատարն է Մերձավոր Արևելքի երկրների շարքում: Միևնույն ժամանակ, Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն, ՀՀ-ն հարևան երկրների շարքում ունի լավագույն ցուցանիշներից մեկը (100-ից 47 միավոր): Վրաստանն ավելի բարձր դիրքում է (53), մինչդեռ հարևան Թուրքիան (34) և Ադրբեջանը (22) զգալիորեն զիջում են Հայաստանին:

Թուրքական Yeni Şafak-ի ներքո «քողարկված» տեսանյութում պնդում է արվում, որ Փաշինյանը «ուժեղ հանգստացնողներ» է ընդունում: Այս մասին, իբր, հայտնել է ամերիկացի նյարդաբան Նենսի Անդրեասենը: Սակայն բաց աղբյուրներում նման տեղեկատվություն չկա:

«Блокировщик ботов» օգտահաշվի հեղինակը The Insider-ին ասել է, որ «Մատրյոշկա» ցանցն առաջին անգամ է թիրախավորել Նիկոլ Փաշինյանին։ Տեղեկատվական հարձակման հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի վարչապետի սպասվող այցը Անկարա, որը նախատեսված է հունիսի 20-ին։ Դա է վկայում այն ​​փաստը, որ որոշ տեսանյութեր տարածվել են կեղծ թուրքական լրատվամիջոցների անունից։

Լրատվամիջոցը գրում է, որ ապատեղեկատվական արշավը կարող էր  կապված լինել Փաշինյանի և ընդդիմության միջև հակասությունների սրման հետ։ Բացի այդ՝ մատնանշվում է վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը, որի ընթացքում Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականներին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի