Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի գործարանին․ ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում գտնվող գազի վերամշակման գործարանի վրա։ Այս մասին հաղորդում է Astra-ն, փոխանցում է Meduza-ն։

Գործարանում հրդեհ է բռնկվել, որը, ի թիվս այլ բաների, գրանցվել է NASA-ի FIRMS արբանյակային անտառային հրդեհների մոնիթորինգի նախագծի կողմից:

Շրջանի ղեկավար Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ Կոտովսկի շրջանում կաթսայատունը մասամբ վնասվել է անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով։ Հրդեհներ են բռնկվել նաև «վառելիքի և էներգետիկայի օբյեկտներում», հայտնել է նահանգապետը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու:

FIRMS-ի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել նաև Վոլգոգրադի մարզի Եֆիմովկա նավթամուղ կայանում, որը պատկանում է «Տրանսնեֆտ»-ին։

«Լուկօյլ» խմբի մաս կազմող «Կորոբկովսկիի գազամշակման գործարանը» մասնագիտանում է բնական և դրան կից նավթային գազի ինտեգրված վերամշակման մեջ և Հարավային դաշնային շրջանում ամենամեծ նմանատիպ ձեռնարկությունն է։

Հոկտեմբերի 9-ի առավոտյան ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ՌԴ տարածքում խոցվել է 19 անօդաչու թռչող սարք, սակայն գերատեսչության հայտարարության մեջ չի նշվել Վոլգոգրադի մարզում ոչնչացված անօդաչու թռչող սարքերի մասին։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար հարվածում են Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին և այլ վառելիքաէներգետիկ ձեռնարկություններին, որոնք հարձակումների պատճառով շատ հաճախ ստիպված են  դադարեցնել գործունեությունը: Անօդաչու թռչող սարքերի հարվածները Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտի պատճառներից մեկն են:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի