Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ կնշանակի 48 ժամվա ընթացքում

Լուրեր

16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
16.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 16-ի դրությամբ
16.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 45-րդ ռակետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետ կնշանակի 48 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը՝ հերքելով նոր խորհրդարանական ընտրությունների անխուսափելիության մասին ենթադրությունները, գրում է BBC-ն։

Չորեքշաբթի հեռացող վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել էր, որ խորհրդարանը լուծարելու հնարավորությունը սկսում է մարել վերջին երկու օրերի ընթացքում քաղաքական կուսակցությունների հետ բանակցություններից հետո։

«Խորհրդարանում կա մեծամասնություն, և դա այն մեծամասնությունն է, որը ձգտում է խուսափել նոր ընտրություններից», – ասել է նա։

Երկուշաբթի Լըկորնյուն՝ Մակրոնի մտերիմ դաշնակիցը, դարձել էր Ֆրանսիայի երրորդ վարչապետը, որը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում լքել էր պաշտոնը՝ գաղափարախոսական գծերով խորապես բաժանված խորհրդարանի պատճառով։ Այնուհետև Մակրոնը նրան խնդրել էր մնալ երկու օր՝ կուսակցությունների միջև կոնսենսուս ձևավորելու համար, թե ինչպես դուրս գալ ներկայիս քաղաքական ճգնաժամից։

Չորեքշաբթի երեկոյան երկար սպասված հեռուստատեսային հարցազրույցում Լըկորնյուն որևէ ակնարկ չի արել այն մասին, թե ով կլինի հաջորդ վարչապետը։ Եվ չնայած նա ասել է, թե իր առաքելությունն «ավարտված է», նա նաև ամբողջությամբ չի բացառել այդ պաշտոնին իր վերադարձը։

Ֆրանսիայի քաղաքական փակուղին սկսվել է  2024 թվականի հուլիսին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ունեցել, ինչը դժվարացնում է որևէ օրենքի կամ բարեփոխման ընդունումը, այդ թվում՝ տարեկան բյուջեի։

Լըկորնյուի և նրա երկու նախորդների առջև ծառացած մեծ մարտահրավերը Ֆրանսիայի կաթվածահար պետական ​​պարտքի հետ գործ ունենալն էր, որն այս տարի կազմել է 3,4 տրիլիոն եվրո կամ տնտեսական արդյունքի (ՀՆԱ) գրեթե 114%-ը, որը եվրոգոտում երրորդ ամենաբարձր ցուցանիշն է Հունաստանից և Իտալիայից հետո։

Նախկին վարչապետներ Միշել Բարնիեն և Ֆրանսուա Բայրուն հեռացվել էին վստահության քվեների արդյունքում՝ խնայողության բյուջեներ ներկայացնելուց հետո։

Լըկորնյուն ասել է, որ իր սեփական բյուջեի նախագիծը կներկայացվի հաջորդ շաբաթ, չնայած այն «բաց կլինի քննարկման համար»։

Խորհրդարանի որոշ խմբակցություններ, կարծես, անսասան են իրենց դիրքորոշումներից։ Արմատական ​​ձախ «Անսասան Ֆրանսիա» (LFI) կուսակցության անդամ Մաթիլդ Պանոն Լըկորնյուի հեռուստատեսային հարցազրույցից անմիջապես հետո ասել է, որ միակ լուծումը «Էմանուել Մակրոնի հրաժարականն ու հեռանալն» է։ Միևնույն ժամանակ, ծայրահեղ աջ «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լը Պենը, որը վաղուց կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել, չորեքշաբթի հայտարարել է, որ կքվեարկի ցանկացած նոր կառավարության դեմ։ Այս փուլում պարզ չէ, թե որ քաղաքական ուժերը կաջակցեն նոր կառավարությանը։

Մակրոնի հրաժարականի կոչերի վերաբերյալ որոշ քաղաքական խմբակցությունների կողմից հնչող կոչերի մասին հարցին, որոնց մասին այս շաբաթվա սկզբին խոսել էր նույնիսկ Մակրոնի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, Լըկորնյուն ասել է, որ Ֆրանսիային անհրաժեշտ է կայուն, միջազգային ճանաչում ունեցող անձ իր ղեկավարի պաշտոնում։

«Նախագահին փոխելու ժամանակը չէ»,- ասել է նա։

Մակրոնը դեռևս հրապարակայնորեն չի խոսել Լըկորնյուի երկուշաբթի առավոտյան անսպասելի հրաժարականից հետո։ Լըկորնյուն խոստացել է, որ նախագահը «կդիմի ֆրանսիացի ժողովրդին համապատասխան ժամանակ»՝ առանց նշելու, թե երբ դա կարող է լինել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի