Մակրոնի հրաժարականի կոչերի ֆոնին՝ Ֆրանսիայի հեռացող վարչապետը տարեվերջին բյուջե ընդունելու կոնսենսուսի հույս է հայտնել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ֆրանսիայի հեռացող վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն ջանքեր է գործադրում՝ փորձելով ամրապնդել իր փլուզված կառավարությանը միջկուսակցական աջակցությունը։ Այդ ջանքերի շրջանակում Լըկորնյուն բանակցություններ է վարել սոցիալիստական, կանաչների և կոմունիստական ​​կուսակցությունների խորհրդարանական գործիչների հետ՝ անսպասելիորեն հրաժարական տալուց ընդամենը մի քանի օր անց, գրում է France 24-ը։

Լըկորնյուն տարբեր քաղաքական կուսակցությունների հետ բանակցությունների փուլերից հետո ասել է, որ խորհրդարանի լուծարման հնարավորությունը թվում է անհավանական։ Ըստ նրա՝ բանակցությունները ցույց են տվել, որ կա ընդհանուր պատրաստակամություն՝ տարեվերջին բյուջեն ընդունելու համար։

«Այս պատրաստակամությունն ակնհայտորեն ստեղծում է թափ և միաձուլում, ինչը լուծարման հնարավորությունները դարձնում է ավելի անհավանական»,- ասել է Լըկորնյուն Փարիզի Մատինյոն պալատի բակում ունեցած ելույթում՝ հավելելով, որ չորեքշաբթի երեկոյան կհանդիպի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քաղաքական կուսակցությունների հետ իր բանակցությունների արդյունքները քննարկելու համար։

Ֆրանսիայի հեռացող վարչապետը հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անցկացված խորհրդակցությունները ցույց են տվել կուսակցությունների պատրաստակամությունը՝ տարեվերջին համաձայնության գալու բյուջեի շուրջ։ Լըկորնյուն, որի հրաժարականը երկուշաբթի հանգեցրել էր Փարիզի ֆոնդային շուկայի անկմանը, մինչ այժմ հայտնել է կոնսենսուսի մասին «Ֆրանսիայի համար մինչև դեկտեմբերի 31-ը բյուջե ունենալու ցանկության» վերաբերյալ։

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դաշնակիցների ճնշման տակ է՝ քաղաքական փակուղու արագ լուծում գտնելու համար։ 2017 թվականից ի վեր նախագահ Մակրոնը պայքարում է իր նախագահության ամենածանր ներքաղաքական ճգնաժամի դեմ։

Մակրոնի առաջին վարչապետը և նախկին դաշնակիցը երեքշաբթի Ֆրանսիայի ղեկավարին կոչ էր արել հրաժարական տալ, որն ավելի է սրել քաղաքական ճգնաժամը։ Էդուարդ Ֆիլիպը Մակրոնի իշխանության՝ 2017-2020 թվականների ամենաերկար ծառայած վարչապետն է, որն այժմ ղեկավարում է դաշնակից քաղաքական կուսակցություն։

Ֆիլիպը, որն արդեն հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, ասել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բյուջեի ընդունումից անմիջապես հետո: Դատապարտելով «հիասթափեցնող քաղաքական խաղը»՝ նա նշել է, որ Մակրոնը պետք է օգնի Ֆրանսիային «կանոնավոր և արժանապատիվ կերպով դուրս գալ երկրին վնասող քաղաքական ճգնաժամից»։

«Նա պետք է որոշում կայացնի, որն արժանի է իր դերին, այն է՝ երաշխավորել իշխանության ինստիտուտների շարունակականությունը՝ կազմակերպված կերպով հեռանալով»,- ասել է Ֆիլիպը։

Այլ տարբերակների թվում նշվում է, որ Մակրոնը կարող է վերանշանակել Լըկորնյուին, ընտրել այնպիսի անձի, որը կլինի իր մանդատի ութերորդ վարչապետը կամ անցկացնել նոր օրենսդիր ընտրություններ։ Ֆրանսիայի նախագահը երեքշաբթի բանակցություններ է վարել խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մակրոնը երեկոյան հանդես է գալու հայտարարությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի