Կանադայի վարչապետը Թրամփի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործում ԱՄՆ նախագահի դերից

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Մասնավորապես, Քարնին գովաբանել է Թրամփի արտաքին քաղաքականության հմտությունը՝ թվարկելով այն հակամարտությունները, որոնցում ԱՄՆ նախագահը միջամտել է՝ վերջ դնելով դրանց, փոխանցում է CNN-ը։

Ամերիկացի գործընկերոջը «տրանսֆորմացիոն նախագահ» անվանելով՝ Քարնին խոսել է Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությունների մասին՝ եզրափակելով Թրամփի՝ Գազայում խաղաղություն հաստատելու վերջին ջանքերով։

«Ժամանակը սպառվում է, բայց սա շատ առումներով ամենակարևորն է…»,- սկսել է Քարնին։

«Կանադայի և Միացյալ Նահանգների միավորո՞ւմը»,- կատակով միջամտել է Թրամփը։

«Ո՛չ»,- ժպիտով արձագանքել է Քարնին՝ հավելելով, որ այլ բան նկատի ուներ։

Հաղորդվում է, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, որտեղ հիմնականում խոսել է Թրամփը։ Այնուամենայնիվ, ըստ հրապարակման՝ այս պահն ընդգծել է երկրների միջև հարաբերությունների լուրջ վատթարացումը Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի