ՌԴ Բելգորոդի մարզում հրթիռային հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդի մարզի Շեբեկինսկի շրջանին։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է Meduza-ն։

Նրա տեղեկացմամբ՝ հարվածի հետևանքով Մասլովա Պրիստան գյուղում մասամբ ոչնչացվել է սոցիալական օբյեկտ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, մեկը՝ վիրավորվել։

«Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու ինքնապաշտպանության ուժերն արդեն դեպքի վայրում են և մաքրում են փլատակները։ Հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ լինեն»,- գրել է Գլադկովը տելեգրամում։

Mash և Shot տելեգրամ ալիքները պնդում են, որ հարված է հասցվել ֆիզիկական դաստիարակություն և առողջության կենտրոնին։ Զոհերը, ըստ աղբյուրների, մարզական կենտրոնի աշխատակիցներ են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 53 անօդաչու թռչող սարք։ Նախարարության տվյալներով՝ Բելգորոդի մարզում խոցվել է 28 անօդաչու թռչող սարք, Վորոնեժի մարզում՝ 11, Ռոստովի մարզում՝ 6, Բրյանսկի և Կուրսկի մարզերում՝ 2-ական, Լիպեցկի, Տամբովի, Սմոլենսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում՝ 1-ական։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի