Իտալիայի վարչապետի դեմ միջազգային դատարան հայց է ներկայացվել՝ Գազայի ցեղասպանությանը մեղսակցության մեղադրանքով

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարան ներկայացված հայցում իրեն մեղադրում են «ցեղասպանությանը մեղսակից լինելու» մեջ՝ Հռոմի կողմից Իսրայելին ցուցաբերած աջակցության հետ կապված։ Տեղական լրատվամիջոցների կողմից հեռարձակված մեկնաբանություններում Մելոնին ասել է, որ իր անունը հիշատակվել է պաղեստինցիների պաշտպանության խմբի կողմից ներկայացված հայցում, որն իրեն և ուրիշներին մեղադրում է Իսրայելին զենք մատակարարելու և Գազայի ցեղասպանությանը մեղսակից լինելու մեջ, գրում է Le Monde-ը։

Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ է տվել։ Երկուսն էլ մեղադրվում են պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ՝ կապված Իսրայելի կողմից Գազայում իրականացվող արշավի հետ, այդ թվում՝ սովի, սպանության և հալածանքների հետ։

Սակայն Միջազգային քրեական դատարանը ոչ ոքի մեղադրանք չի առաջադրել ցեղասպանության համար։ Մելոնիի անվան հետ կապված հայցի հետևում կանգնած պաղեստինյան իրավապաշտպան խումբը կոչ է անում դատարանին գնահատել մեղադրանքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն սկսելու հնարավորությունը։

Հոկտեմբերի 1-ի բողոքը ստորագրել է շուրջ 50 մարդ, այդ թվում՝ իրավունքի պրոֆեսորներ, փաստաբաններ և մի շարք հասարակական գործիչներ։

«Իսրայելի կառավարությանն աջակցելով, մասնավորապես, մահացու զենքի մատակարարման միջոցով, Իտալիայի կառավարությունը դարձել է մեղսակից շարունակվող ցեղասպանությանը և պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված չափազանց լուրջ պատերազմական հանցագործություններին ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին»,- նշում են բողոքի հեղինակները։

«Ես չեմ կարծում, որ աշխարհում կամ պատմության մեջ կա բողոքի նման այլ դեպք»,- իրավիճակը մեկնաբանել է Մելոնինմ։

Ըստ AFP-ի՝ Իսրայելի պաշտոնական տվյալների վրա հիմնված հաշվարկի՝ ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումների հետևանքով զոհվել է 1219 մարդ, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են: Միաժամանակ, Գազայում Իսրայելի ռազմական արշավի ընթացքում զոհվել է առնվազն 67,160 մարդ։

Միջազգային դատարանում Հարավային Աֆրիկան ​​գործ է հարուցել Իսրայելի դեմ՝ մեղադրելով նրան 1948 թվականի ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիան խախտելու մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի