Վարանդայում Թուրքմենստանի կողմից կառուցվելիք մզկիթի հիմքն է դրվել

Լուրեր

01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

Գաբալայում Թյուրքական  պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովին մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Թուրքմենստանի խորհրդարանի վերջին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ, Վարանդայում Թուրքմենստանի կողմից կառուցվելիք մզկիթի խորհրդանշական հիմնաքարն են դրել։ Միջոցառումը տեղի է ունեցել առցանց։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մզկիթի համալիրը կզբաղեցնի ավելի քան մեկ հեկտար տարածք։ Կկանգնեցվի երկու մինարեթ՝ յուրաքանչյուրը 40 մետր բարձրությամբ։ Գլխավոր գմբեթը կլինի 30 մետր բարձրությամբ։ Այն կկարողանա միաժամանակ տեղավորել 500 մարդու։

Հավելենք, որ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ ու դիտորդ երկրներն Արցախում տարբեր օբյեկտներ են կառուցում։

Թուրքմենստանի կողմից Վարանդայում (Ֆիզուլի) մզկիթի կառուցման հետ մեկտեղ՝ նույն շրջանում Ուզբեկստանի կողմից Միրզա Ուլուղբեկի դպրոցն է կառուցվել, Ղազախստանի կողմից՝ Կուրմանգազիի մանկական արվեստի կենտրոնը, Ղրղզստանի կողմից Ակնայում՝ Մանաս դպրոցը, Հունգարիայի կողմից Ջրականում կառուցվում է դպրոց, թուրքական ընկերություններն էլ մասնակցում են բազմաթիվ թունելների, կամուրջների և ճանապարհների կառուցմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի