25 միլիոն դրամ եկամուտ՝ ընկերներից ու հարազատներից, 10 անշարժ գույք․ Փարաքարի նորընտիր ղեկավարի ունեցվածքը

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Այսօր պաշտոնը ստանձնած Փարաքարի նորընտիր համայնքապետ Օնիկ Ախվերդյանը տասնյակի հասնող անշարժ գույք, հարյուր հազարավոր դոլարների բանկային ավանդներ ունի։

Factor.am-ն ուսումնասիրել է համայնքի ղեկավարի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որում նշված է՝ համայնքի ղեկավարը բնակվում է անչափահաս որդու և կնոջ հետ։ Վերջինս «Օնիկ Ախվերդյան» ԱՁ-ում դերձակ է աշխատում։

Ախվերդյանը մինչև 2024 թվականը 8 անշարժ գույք է հայտարարգրել, որոնցից 2-ը ՝ Ռուսաստանի Դաշնությունում, 3-ը՝ Երևանում, 3-ը՝ Փարաքարում։ ՌԴ-ում գտնվող անշարժ գույքերից մեկն ավտոտնակ է, մյուսը՝ բնակարան։ Եվս 2 բնակարան Երևանում է և մեկ հողամաս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 2014-ին գնված հողամասի վրա հետագայում բնակելի տուն է կառուցվել։ 2024-ին այն օտարվել է Ռոման Նավասարդյանին՝ 77 միլիոն 200 հազար դրամով։

Այս բոլորին, ինչպես նաև Փարաքարում նոր կառուցված ևս մեկ անշարժ գույքի Ախվերդյանը միանձնյա է տիրապետում։ Փարաքարում գտնվող ևս մեկ նոր կառուցված անշարժ գույք և հողամաս համատեղ սեփականությամբ են տնօրինվում։

2024 թվականին ավագանու անդամի պաշտոնը զբաղեցնող Օնիկ Ախվերդյանը ևս 3 անշարժ գույք է ձեռք բերել՝ 1 հողամաս (Փարաքար), 2 ավտոկայանատեղի (Երևան)։ Դրանք նույնպես Ախվերդյանը միանձնյա է տիրապետում։ Ավտոկայանատեղիներից յուրաքանչյուրի արժեքը 6 միլիոն դրամ է, իսկ հողամասինը՝ 3 միլիոն 650 հազար դրամ։

Նա հայտարարագրել է նաև 2023 թվականի արտադրության Toyota, 2022-ին թողարկված Mitsubishi և Mercedes, 1998-ին թողարկված Opel, որն Ախվերդյանը նվիրատվություն է ստացել։ 4 բանկային ավանդ է հայտարարագրվել՝ ընդհանուր 137, 350 դոլարի չափով։

Փարաքարի նորանշանակ ղեկավարը նաև թանկարժեք զարդ է հայտարարագրել՝ 10 հազար դոլար արժողությամբ, որը նվիրատվություն է ստացել։ Բանկային հաշիվների մնացորդը տարվա վերջում կազմել է 129 հազար 193 դրամ, կանխիկը՝ 4,5 միլիոն դրամ։

Ախվերդյանը 2024-ին ստացված եկամուտների 3 աղբյուր է հայտարարգրել։ «Օնիկ Ախվերդյան» ԱՁ-ից ամբողջ տարվա ընթացքում 970 հազար դրամ եկամուտ է ստացել։ Ընկերներից, հարազատներից 25 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել։ 3-րդ եկամտի աղբյուրը Երևանում գտնվող բնակելի տան վաճառքն է եղել (77,200,000 դրամ)։

Պաշտոնյաները նաև հայտարարագրում են 2 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող միանվագ ծախսեր։ 2024-ին Ախվերդյանը նման 15 միլիոն 650 հազար դրամի ծախս է կատարել՝ 3 մուտքով։

Համայնքի ղեկավարի կինը՝ Աննա Ախվերդյանը, ևս մեկ բնակարան է  հայտարարագրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում, այն միանձնյա է տնօրինում, գնել է 2022-ին։ 2023-ին 2019-ին թողարկված GAZ մակնիշի բեռնատար է գնել։

Աննա Ախտոյանը նաև կանխիկ դրամ է հայտարարագրել՝ 250 հազար դրամի չափով, ինչպես նաև 2 աղբյուրից ստացված եղամուտ՝  1 միլիոն 196 հազար դրամի չափով։ «Օնիկ Ախվերդյան» ԱՁ-ից՝ 446 հազար դրամ, ընկերներից ու հարազատներից՝ 750 հազար դրամ։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Ախվերդյանին։ Ավագանու 3 խմբակցություններից միայն «Միասնություն» խմբակցությունն էր առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։ Ախվերդյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։

Եվգենյա Համբարձումյան