Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստում միաձայն համայնքի ղեկավար ընտրվեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Ավագանու երեք խմբակցություններից միայն «Միասնություն» խմբակցությունն էր առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։ Օնիկ Ախվերդյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։

Ավագանու նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի:
Նշենք, որ համայնքում նոր ընտրության անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 23-ին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո։

Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Նա գլխավորել էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որը կազմված էր «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: Դաշինքը ստացել էր 6 հազար 508 ձայն՝ ընտրողների ձայների 57 %-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերները՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, վիրավորվել էր ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։

Սպանություն կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26-ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Հավելենք նաև, որ սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Մանյա Պողոսյան