Պեսկովը Պուտին-Ալիև հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ, սակայն երկու առաջնորդները քննարկել են նաև այլ հարցեր։ Զրույցը կարևոր էր։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսկապես, նախագահ Ալիևը հեռախոսով շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ: Քննարկվել են նաև այլ հարցեր։ Դա շատ կարևոր էր»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Ալիևը զանգահարել և  շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։

Պուտինի և Ալիևի միջև նախորդ անձնական հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին։ Այն, մասնավորապես, կենտրոնացել էր Ղազախստանում Ռուսաստանի օդային տարածքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի հետ կապված միջադեպի վրա։ Այնուհետև Ռուսաստանի նախագահը մարտի կեսերին հեռախոսազրույց էր ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Զրույցին, որը Կրեմլը որակել էր որպես ջերմ և բարեկամական, մասնակցել էին նաև Բելառուսի և Տաջիկստանի նախագահներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմոմալի Ռահմոնը։

Ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթից առաջ միմյանց ողջունել էին, սակայն բովանդակալից շփում չէր եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի