Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի երկաթուղային ընկերությունները ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է Միջին միջանցքում առկա սահմանափակումների վերացում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ղազախստանում կայացած New Silk Way բիզնես ֆորումի շրջանակում Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են համատեղ գործողությունների ծրագիր, որն ուղղված է տարանցիկ գնացքների անխափան աշխատանքի ապահովմանը և դրանց ուղևորության ժամանակի հետագա կրճատմանը։ Այս մասին հայտնել է «Վրացական երկաթուղի»-ն, գրում է վրացական Առաջին ալիքը։

Փաստաթուղթը պատրաստվել է՝ հաշվի առնելով կողմերի կողմից ստեղծված համատեղ աշխատանքային խմբի եզրակացությունները։ Այս եզրակացությունները հիմնված են ամբողջ տրանսպորտային միջանցքի երթուղու երկայնքով՝ Ալտինկոլից մինչև Սև ծովի նավահանգիստներ գործընթացների ֆիզիկական զննման և վերլուծության վրա։

Համաձայնագիրը նախատեսում է Միջին միջանցքում առկա սահմանափակումների վերացում, որը ներառում է ինչպես ենթակառուցվածքային, գործառնական, այնպես էլ լոգիստիկ ասպեկտները, ներառյալ՝ մաքսային ձևակերպումների ժամանակի կրճատումը:

«Փաստաթուղթը սահմանում է աշխատանքների և պատասխանատու սուբյեկտների համար կոնկրետ ժամկետներ: Համատեղ գործողությունների ծրագիրը ներկայացնում է Միջին միջանցքի զարգացման կարևոր փուլ: Ձեռք բերված համաձայնությունը կնպաստի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործմանը և եվրոպական և ասիական շուկաների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը»,- ասվում է «Վրացական երկաթուղի»-ի հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի