Ռուսական բանակը ԱԹՍ-ով հարվածել է Սումիի ծննդատանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսական զորքերը հարվածել են Սումիի ծննդատանը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով շենքի տանիքը հրդեհվել է։ Այդ պահին ներսում եղել են 11 երեխա, 35 հիվանդ և 120 աշխատակից։ Բոլորը կարողացել են ապաստան մտնել։

Սումիի քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարը հայտնել է առողջապահական հաստատության վրա հարվածի մասին։ Նրա նախնական տվյալներով՝ ռուսական բանակը հարվածը հասցրել է Իտալմաս անօդաչու թռչող սարքի միջոցով։ Ոչ ոք չի տուժել։

Անօդաչուի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության կողմից։

Սումին գտնվում է Ռուսաստանի հետ սահմանի մոտ։ Ռուսական ուժերը պարբերաբար հարձակվում են Սումիի շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ  բնակչության վրա։

Երկու օր առաջ Շոստկա երկաթուղային կայարանի վրա ռուսական հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, մոտ 30-ը՝ վիրավորվել։ 2025 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե խնդիր չի դրել ռուս զինվորականների առաջ՝ գրավելու Սումի քաղաքը, բայց դա չի բացառվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի