ԱՄՆ-ը պնդում է, որ մինչև 5000 կուբացիներ են կռվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, դեմ լինելով ՄԱԿ-ի բանաձևի նախագծին, որը կոչ էր անում Վաշինգտոնին վերացնել Կուբայի դեմ պատժամիջոցները, պնդում է, որ մինչև 5000 կուբացիներ են կռվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործակալությունը հղում է կատարում ԱՄՆ Պետքարտուղարության ներքին նամակագրությանը, որի համաձայն՝ ամերիկացի դիվանագետները կտեղեկացնեն երկրներին, որ Կուբայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը։

Նշվում է, որ հոկտեմբերի 2-ին տասնյակ ամերիկյան դիվանագիտական ​​առաքելություններին ուղարկված  ոչ գաղտնի հեռագրում ամերիկացի դիվանագետներին հանձնարարվել է կոչ անել կառավարություններին դեմ լինել բանաձևին, որը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է ձայների մեծամասնությամբ 1992 թվականից ի վեր, սակայն որը հետևանքներ չի ունեցել։

Անցյալ տարի նմանատիպ բանաձևի օգտին քվեարկել էր 187 երկիր, մինչդեռ Միացյալ Նահանգները և Իսրայելը դեմ էին  քվեարկել, իսկ Մոլդովան ձեռնպահ մնացել։

Այս տարի Թրամփը խստացրել է պատժամիջոցները՝ վերադարձնելով Կուբան ԱՄՆ-ի՝ ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկ և խստացնելով ֆինանսական ու ճանապարհորդական սահմանափակումները։

Հեռագրում նշվում է, որ ՄԱԿ-ի բանաձևը «սխալմամբ» մեղադրում է Միացյալ Նահանգներին Կուբայի խնդիրների համար։ Դրա դեմ քվեարկելը նախընտրելի է, բայց օգտակար կլինի, եթե երկրները ձեռնպահ մնան կամ չքվեարկեն, հաղորդում է Reuters-ը։

Պետքարտուղարությունը հրաժարվել է լրատվամիջոցին տրամադրել Ուկրաինայում կուբացի վարձկանների մասին մանրամասներ: Ներկայացուցիչը նշել է, որ Կուբայի իշխանությունները «չեն կարողացել պաշտպանել իրենց քաղաքացիներին ռուս-ուկրաինական պատերազմում որպես խաղաքարեր օգտագործվելուց»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի