Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսում կքննարկեն պատանդների վերադարձի հարցը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններ կսկսեն՝ Գազայի հատվածում մարտական ​​գործողությունները դադարեցնելու նպատակով: Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ կընդունեն երկու կողմերի պատվիրակություններին՝ քննարկելու իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի գերիների հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում պատերազմը դադարեցնելու ջանքերին ներգրավված բոլորի կողմերին կոչ է արել «արագ գործել»։ Նա հայտնել է, որ շաբաթավերջին տեղի են ունեցել «շատ դրական բանակցություններ ՀԱՄԱՍ-ի  և աշխարհի երկրների հետ»։

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել էր, որ կարծում է, որ իսրայելցի պատանդների ազատ արձակումը կսկսվի «շատ շուտով»։

Պատերազմը դադարեցնելու վերջին առաջարկի հեղինակ Թրամփը ողջունել էր ավելի վաղ նաև ՀԱՄԱՍ-ի  առաջարկը՝ ազատ արձակել բոլոր պատանդներին։

Միևնույն ժամանակ, իսրայելական զինվորականները պաշտպանական դիրք են գրավել Գազա քաղաքում։ ՀԱՄԱՍ-ի  պաշտոնյաները հայտնել են, որ անկլավի փաստացի մայրաքաղաքում շարունակվում են ավիահարվածները, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Ուրբաթ երեկոյան ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ համաձայնել է վերադարձնել Գազայի հատվածում գտնվող բոլոր իսրայելցի գերիներին՝ ողջ մնացածներին և մահացածների մարմինները։ Ըստ հաղորդագրությունների՝ զինված խմբավորումը դեռևս Պաղեստինի տարածքում պահում է 48 պատանդի, որոնցից միայն 20-ն են համարվում ողջ։

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, նույնպես մեկնել են Եգիպտոս՝ բանակցություններին մասնակցելու համար: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննարկումները կկենտրոնանան պատանդների ազատ արձակման ժամկետների և ազատ արձակվող պաղեստինցի բանտարկյալների ցուցակի վերաբերյալ վերջնական համաձայնությունների վրա։

«Մենք ավելի մոտ ենք դրան, քան եղել ենք շատ երկար ժամանակ»,- կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա, սակայն, հավելել է, որ պատանդների ազատ արձակումը և գերիների փոխանակումը միայն առաջին և, թերևս, ամենահեշտ քայլերն են։ Նա ասել է, որ Գազայի վերականգնումը և որոշումը, թե ով է կառավարելու տարածաշրջանը, ավելի դժվար կլինի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը կվերատեղակայվի։ Ըստ նրա՝ իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակումը տեղի կունենա համաձայնագրի կնքումից անմիջապես հետո, իսկ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը կիրականացվի երկրորդ փուլում։ Նա նաև չի բացառել ՀԱՄԱՍ-ին ուժով զինաթափելու հնարավորությունը։

Թրամփի կոչը՝ անհապաղ հրադադարի մասին, կարող է քաղաքականապես մարտահրավեր լինել Նեթանյահուի համար՝ հաշվի առնելով, որ նրա ծայրահեղ աջ կաբինետի որոշ անդամներ զգուշավոր կլինեն Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ երկրների կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված խմբի հետ հետագա բանակցություններից։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին համաձայնել է Թրամփի ծրագրի միայն երկու կետի՝ պատանդների ազատ արձակմանը և «Գազայի հատվածի կառավարման փոխանցումը պաղեստինյան անկախ (տեխնոկրատական) իշխանությանը», սակայն չի հիշատակել ծրագրի հիմնական պահանջներից մեկը՝ համաձայնությունը զինաթափվելու և Գազայի ապագա կառավարման մեջ դեր խաղալուց զերծ մնալու վերաբերյալ։

Իսրայելը պնդում է, որ թույլ չի տա անկախ Պաղեստինի ստեղծումը՝ պնդելով, որ դա անվտանգության սպառնալիք կներկայացնի հրեական պետության համար։ Ներքին ճակատում Նեթանյահուն հայտնվել է պատանդների ընտանիքների և պատերազմից հոգնած բնակչության կողմից պատերազմի դադարեցում պահանջող ճնշման, ինչպես նաև իր կոալիցիայի արմատական ​​անդամների պահանջների միջև, որոնք պնդում են, որ Իսրայելը չպետք է թուլացնի իր արշավը Գազայում։

Մասնավորապես, աջ ծայրահեղական ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը X-ում գրել է, որ Գազայի վրա հարձակումների դադարեցումը կլինի «լուրջ սխալ»։ Նա և անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը սպառնացել են տապալել Նեթանյահուի կառավարությունը, եթե Գազայում պատերազմն ավարտվի։

Այնուամենայնիվ, կենտրոնամետ «Եշ Ատիդ» կուսակցության ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ իր կուսակցությունը Նեթանյահուին քաղաքական աջակցություն կտրամադրի՝ Թրամփի նախաձեռնության հաջողությունն ապահովելու համար։

«Մենք թույլ չենք տա, որ նրանք խափանեն համաձայնագիրը»,- հայտարարել է Լապիդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի