Ուկրաինան պատրաստ չէ ԵՄ անդամակցության․ Անդրեյ Բաբիշ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Չեխ միլիարդատեր և ընդդիմադիր «Անհամբեր քաղաքացիների նախաձեռնություն» (ANO) կուսակցության առաջնորդ Անդրեյ Բաբիշը, որի կուսակցությունը հաղթել է Չեխիայում կայացած խորհրդարանական ընտրություններում, հանդես է եկել Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու դեմ։

«Դուք պատրաստ չեք ԵՄ-ին։ Նախ մենք պետք է ավարտենք պատերազմը։ Իհարկե, կարող ենք համագործակցել Ուկրաինայի հետ, բայց դուք դեռ պատրաստ չեք անդամակցել Եվրամիությանը»,-հայտարարել է Չեխիայի նախկին վարչապետ Բաբիշը հոկտեմբերի 5-ին՝ պատասխանելով ուկրաինական Суспільне հեռուստաալիքի թղթակցի հարցին։

Խոսելով Ուկրաինային ռազմական օգնության մասին՝ Բաբիշը նշել է, որ Չեխիան աջակցում է Ուկրաինային ԵՄ-ի միջոցով։

«Եվրամիությունը օգնում է Ուկրաինային, և դա նախատեսված է ԵՄ բյուջեով։ Մենք մեծ գումարներ ենք վճարում այդ բյուջեում, և այդ կերպ էլ շարունակելու ենք աջակցել»,-պարզաբանել է ANO կուսակցության ղեկավարը։

Բաբիշի կարծիքով՝ Չեխիայի նախաձեռնած «հրետանային նախաձեռնությունը» Ուկրաինայի համար պետք է իրականացվի ՆԱՏՕ-ի միջոցով։

«Ամեն ինչ պետք է լինի թափանցիկ։ Եթե պատերազմ է ընթանում, ոչ ոք չպետք է գումար վաստակի պատերազմի վրա։ Այդ ամենը պետք է կազմակերպի ՆԱՏՕ-ն»,- ընդգծել է նա։

Բացի այդ, Բաբիշը նշել է, որ Ուկրաինային աջակցում է դեռ 2014 թվականից՝ Ռուսաստանի ագրեսիայի և Ղրիմի բռնակցման պահից ի վեր։ Նա նաև ասել է, որ երեք անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այդ թվում՝ 2019 թվականի նոյեմբերին։

Ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո Բաբիշը հայտարարել է, որ հոկտեմբերի 5-ին մտադիր է հանդիպել Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ և «առաջարկել լուծում, որը համապատասխանում է չեխական և եվրոպական օրենսդրությանը»։