Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել և հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ, որի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում են ընդգրկվել նաև ՀՀ մի շարք քաղաքացիներ:

Տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ հիշեցնելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

«Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2022-2025 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ի, վերջինիս ամուսնու և ամուսնու հոր բանկային քարտերին տարբեր անձանցից և տարատեսակ աղբյուրներից փոխանցվել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլրդ 541 մլն 17 հզր 466 ՀՀ դրամ գումար, որի ծագումը թաքցնելու նպատակով գումարը տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում փոխարկել են 11 մլն 188 հզր 200 ԱՄՆ դոլարի:

Հետագայում հանցավոր խմբի անդամները ցանկանալով թաքցնել այդ դրամական միջոցների՝ այլ երկիր փոխադրելը և խուսափել օրենքով սահմանված կարգով դրանք հայտարարագրելուց, գումարները բաժանել են միմյանց միջև և 2022-2025 թվականների ընթացքում, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, որպես հետիոտն հատել են միջպետական սահմանը և գումարները փոխանցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց՝ այդ կերպ թաքցնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում գումարների ստացման հանգամանքը:

Հ.Գ.-ի, Գ.Ա.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել վերջիններիս պատկանող բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքի վրա:

Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։