Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը, որի օդաչուն մարտական ​​առաջադրանք էր կատարում ռազմաճակատում ռուսական օդային թիրախները որսալու համար, հուլիսի 29-ին կործանվել է, գրում է DW-ն։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել, օդաչուն ստիպված է եղել կատապուլտացվել»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։

F-16-ի օդաչուն հաջողությամբ տարհանվել է և տեղափոխվել բժշկական հաստատություն՝ հետազոտության և ախտորոշման համար: Ուկրաինայի զինվորականների տվյալներով՝ վնասի կամ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան: Վթարի վայրում աշխատում են փորձագետներ և իրավապահ մարմիններ: Միջադեպի պատճառը հետաքննվում է:

Ուկրաինան ամերիկյան արտադրության առաջին 10 միավոր F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները ստացել էր 2024 թվականի օգոստոսի սկզբին՝ Դանիայի և Նիդերլանդների գլխավորած եվրոպական երկրների կոալիցիայից։ Այդ ժամանակ հաղորդվել էր, որ Կիևը մինչև 2024 թվականի վերջը կստանա ևս 20 ինքնաթիռ, ինչը մինչև 2025 թվականն Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող ինքնաթիռների ընդհանուր թիվը կհասցնի 79-ի։ Ուկրաինացի օդաչուները F-16-երով թռիչքներ կատարելու համար մարզվել են Միացյալ Նահանգներում։

2024 թվականի օգոստոսի 29-ին Ուկրաինան հայտնել էր առաջին F-16 կործանիչի կորստի մասին՝ ռուսական զանգվածային հրթիռային հարձակումը հետ մղելիս։ Դրա օդաչու Ալեքսեյ Մեսը զոհվել էր։

2025 թվականի ապրիլի 12-ին հաղորդվել էր, որ մարտական ​​առաջադրանքի ժամանակ կործանվել է Ուկրաինայի զինված ուժերի երկրորդ F-16-ը։ Վթարի հետևանքով զոհված օդաչու Պավլո Իվանովը, ինչպես Ալեքսեյ Մեսը, հետմահու պարգևատրվել են Ուկրաինայի հերոսի կոչմամբ։

2025 թվականի մայիսի 16-ին ևս մեկ F-16 կորել էր ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելիս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի