ԱՄՆ մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության թիմը Հայաստան է ժամանել

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Հայաստան են այցելել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։ Այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ Factor.am-ի գրավոր հարցում էր ուղարկել արտաքին գործերի նախարարություն՝ տեղեկանալու՝ արդյոք ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմն այցելել է Հայաստան, որի մասին դեռևս հունվարին հայտարարել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենը։

Արտաքին գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան արձագանքել էին՝ նշելով․ «ՀՀ և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության 3-րդ բաժնի 3-րդ կետի համատեքստում ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ համագործակցում է ԱՄՆ պետքարտուղարության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի միջոցով՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացման նպատակով»։

Ըստ արտգործնախարարության պատասխանի՝ համագործակցությունը, որը կրում է շարունակական բնույթ, ներառում է ինչպես ՀՀ մասնագետների վերապատրաստում, այնպես էլ տեխնիկական աջակցություն: Նախարարությունից պարզաբանել էին, որ համագործակցության շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում ինչպես ծրագրի համակարգողի այցեր ՀՀ, այնպես էլ՝ ՀՀ պաշտոնյանների այցեր ԱՄՆ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում ստորագրել էին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։ ԱՄՆ այդ ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։

Մանյա Պողոսյան