ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմն այցելե՞լ է Հայաստան․ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը

Լուրեր

01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Բոլորը

«ՀՀ և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության 3-րդ բաժնի 3-րդ կետի համատեքստում ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ համագործակցում է ԱՄՆ պետքարտուղարության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի միջոցով՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացման նպատակով»,- ՀՀ ԱԳՆ-ն այսպես է արձագանքել Factor.am-ի գրավոր հարցմանը՝ արդյոք ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմն այցելել է Հայաստան, որի մասին դեռևս հունվարին հայտարարել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենը։

Ըստ արտգործնախարարության պատասխանի՝ համագործակցությունը, որը կրում է շարունակական բնույթ, ներառում է ինչպես ՀՀ մասնագետների վերապատրաստում, այնպես էլ տեխնիկական աջակցություն: Նախարարությունից պարզաբանել են, որ համագործակցության շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում ինչպես ծրագրի համակարգողի այցեր ՀՀ, այնպես էլ՝ ՀՀ պաշտոնյանների այցեր ԱՄՆ։

«ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նպատակներից է նաև մաքսային հսկողության արդյունավետությունը և սահմանային անվտանգության հարցում համագործակցության և կարողությունների զարգացման ընդլայնումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի և ՀՀ սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի միջև լավագույն գործելակերպերի փոխանակումը»,- նշել են արտաքին գերատեսչությունից՝ հավելելով, որ այդ նպատակների իրագործման, այդ թվում՝ հետագա ծրագրերի մշակման և փոխայցելությունների նախապատրաստման ուղղությամբ տարվում է շարունակական աշխատանք։
Այս տարվա հունվարի 1-ին Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին
գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում ստորագրել էին
ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։ ԱՄՆ այդ
ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։ Մինչև այս պահը, սակայն, ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ հայկական կողմը պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածել ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմի՝ ՀՀ այցի մասին։

 

Մանյա Պողոսյան