Կառավարությունը լրջագույն խնդիրների է բախվում ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ծաղկաձորում այսօր մեկնարկել է «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» երկօրյա համաժողովը՝ «Հանքարդյունաբերոթյուն և էներգիա․ միջազգային միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով։ Պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի միջազգային ու տեղական ընկերությունների ավելի քան 250 ներկայացուցիչներ քննարկում են հանքարդյունաբերության ապագայի հեռանկարներն ու գլոբալ տնտեսական միտումները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ ոլորտում կան հնարավորություններ ու մարտահարվերներ։ Ըստ նրա՝ ոլորտի 95 և ավելի տոկոսը վերաբերում է մետաղական հանքերի շահագործման գործընթացին, սակայն կառավարությունը լրջագույն խնդիրների է բախվում ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում․ ավազի հանքերում լրջագույն ստվեր կա։

«Մենք զարմացանք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա»,- ասաց Փաշինյանը և հավելեց․ «Հայաստանի 60 %-ը տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին հարգանք չենք մատուցում, արձան չունենք։ Առաջիկայում այս բացը կլրացնենք»։

Գայանե Խաչատրյան