Ռուսական զանգվածային հարվածի հետևանքով Պոլտավայում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ են վնասվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 3-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի Պոլտավայի մարզին։ Այս մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կոգուտը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ ռուսական բանակն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Պոլտավա համայնքում նաև մասնավոր տուն է վնասվել խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներից, ոչ ոք չի տուժել։

Financial Times-ն ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանը հաջողությամբ արդիականացրել է Ուկրաինայի դեմ հարվածներում օգտագործվող «Իսկանդեր-Մ» և «Կինժալ» հրթիռները։ Նշվում է, որ դրանք սկզբում թռչում են ստանդարտ հետագծով, ապա վերջնական փուլում մտնում են կտրուկ անկման փուլ կամ կատարում մանևրներ, որոնք «շփոթեցնում ու շրջանցում» են «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգը։ Արդյունքում, Ուկրաինայի կողմից բալիստիկ հրթիռների որսման մակարդակն օգոստոսի 37%-ից նվազել է՝ սեպտեմբերին հասնելով 6%-ի։

Բացի այդ, գիշերը Դնեպրոպետրովսկի շրջանը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նա նշել է, որ Դնեպրում հրդեհ է բռնկվել, այժմ աշխատանքներ են տարվում այն ​​մարելու ուղղությամբ։ Լիսակը չի մանրամասնել՝ հրդեհվել է մասնավոր տուն, թե՝ ձեռնարկություն։ Դնեպրի շրջանում վնասվել են նաև չորս մասնավոր տներ։ Սինելնիկի շրջանում հինգհարկանի շենքի պատուհաններ են կոտրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի