Ուկրաինական ԱԹՍ-ները հարված են հասցրել Պերմի «Ազոտ» քիմիական գործարանին

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարված են հասցրել Պերմի երկրամասի «Ազոտ» քիմիական գործարանին: Շրջանի ղեկավար Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ գործարանում «արտադրական ցիկլի կարճատև ընդհատում» է տեղի ունեցել, գրում է Meduza-ն։

Մախոնինի խոսքով՝ գործարանն արդեն վերադարձել է բնականոն աշխատանքի։

«Շրջակա միջավայրին որևէ վտանգ չկա, բնակիչների անվտանգությանը  ոչինչ չի սպառնում»,- գրել է նահանգապետը տելեգրամի իր  ալիքում։

Մախոնինը նաև հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենք, տուժածներ չկան։

Բերեզնիկիի քաղաքապետ Ալեքսեյ Կազաչենկոն նույնպես հայտնել է «Ազոտ» գործարանում «արտադրության կարճատև ընդհատման» մասին, սակայն չի հիշատակել անօդաչու թռչող սարքի հարվածի մասին: Ռուսական տելեգրամ ալիքների փոխանցմամբ՝ ականատեսները հայտնել են քիմիական գործարանի մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյունի մասին:

«Ազոտ» գործարանը պատկանում է «Ուրալխիմ» ընկերությանը, որն աշխարհի խոշորագույն պարարտանյութեր արտադրողներից է։ Գործարանի արտադրանքը նաև օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտադրության համար։

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Բերեզնիկիի «Ազոտ» գործարանը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից մոտավորապես 1700 կիլոմետր հեռավորության վրա։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը բազմիցս հարձակվել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտների վրա։ Դրանք նաև պարբերաբար հարվածներ են հասցնում ռուսական նավթավերամշակման գործարաններին, ինչը, այլ պատճառներից բացի, հանգեցրել է ՌԴ-ում վառելիքի պակասի և գների բարձրացման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի