Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն «ադապտացվել են խաղաղ պայմաններում կյանքին»

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բաքուն մանրամասներ է հայտնել այսօր ավելի վաղ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման վերաբերյալ:

Ըստ ադրբեջանական կողմի՝ Կոշտան և ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար։ Նրանք նաև հույս են հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղությանը։ ԵՄ խորհրդի նախագահն ու Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել են խաղաղության աջակցելու իրենց շարունակական ջանքերը։ Նրանք նաև նշել են, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր ոլորտ է Եվրամիության համար։

Հանդիպման ժամանակ նրանք նաև անդրադարձել են Ադրբեջանի դերին ԵՄ էներգետիկ անվտանգության մեջ՝ նշելով, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև 2022 թվականին կնքված ռազմավարական էներգետիկ գործընկերության համաձայնագրի համաձայն՝ աճել է ադրբեջանական գազի եվրոպական շուկա արտահանման ծավալը։

Ալիևը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։ Նա ասել է, որ և՛ Երևանը, և՛ Բաքուն «ադապտացվել են  խաղաղ պայմաններում կյանքին»՝ հավելելով, որ «ադրբեջանական կողմը կշարունակի խաղաղության օրակարգն առաջ մղելու ջանքերը»։

Նշելով, որ 10 եվրոպական երկիր, այդ թվում՝ ԵՄ անդամ ութ պետություններ, ներկայում գնում են ադրբեջանական գազ, Ալիևն ասել է, որ դա կարևոր ներդրում է ԵՄ էներգետիկ անվտանգության գործում։

Նշելով Ադրբեջանի դերը Միջին միջանցքի զարգացման գործում, Ադրբեջանի  ղեկավարը խոսել է երկրում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Նա նշել է, որ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի միջոցով բեռնափոխադրումների ծավալն այժմ աճում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի