Հետապնդվող ռուսաստանցիների համար Հայաստանն ԱՊՀ-ի ամենաանվտանգ երկիրն է․ Յան Սլովիցկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Տապան» (Ковчег) նախագիծը հիմնադրվել է 2022 թվականի մարտին աշխարհի տասնյակ երկրներում բնակվող ռուս էմիգրանտների կողմից, որոնք  Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվել։ Factor TV-ին տված հարցազրույցում Հայաստանում նախագծի համակարգող Յան Սլովիցկին նշում է, որ Հայաստանը ստիպված է պահպանել Քիշնևի և Մինսկի կոնվենցիաների ֆորմալ պահանջները ԱՊՀ երկրներում միջպետական ​​հետախուզումների վերաբերյալ, բայց նաև պահպանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և չի արտահանձնում Բելառուսի և Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց: Նա նշում է, որ այս առումով Հայաստանն ամենաապահով երկիրն է հետապնդվող ռուսաստանցիների և բելառուսների համար:

Իրավապաշտպանն ասում է, որ չէր սպասում՝ այդքան երկար կմնա Հայաստանում, քանի որ երկիրը շատ ռուսաստանցիների համար ամենամատչելի տարանցիկ կետն էր: Սակայն նա նշում է, որ 2023 թվականին ռուսների հեռանալուց հետո՝ 2024 թվականից ի վեր կայություն է նկատվում, և նույնիսկ Վրաստանից դեպի Հայաստան ռուսաստանցի արտագաղթողների երկրորդային միգրացիա։

Անդրադառնալով ռուսների ինտեգրմանը՝ Սլովիցկին կարծիք է հայտնում, որ նրանց համար դժվար է լիովին ինտեգրվել հայ հասարակությանը, բայց նշում է, որ անհնար է նաև օտար լինել Հայաստանում։

Սլովիցկին նշում է, որ Հայաստանում ռուս էմիրագրանտների նոր ալիքը կապված չէ երկրում գործող ռուսական պաշտոնական կազմակերպությունների հետ (Մոսկվայի տուն, Ռուսական գրքի տուն և այլն)։ Նա նշում է, որ Հայաստանում հայտնված ռուսների համար երկրում ընթացող քաղաքական գործընթացները որոշակի մտահոգություն են առաջացնում։ Միաժամանակ, որոշ էմիգրանտներ կարծում են, որ իշխանությունները պետք է ավելի խիստ լինեն երկրում գործող հակաժողովրդավարական ուժերի նկատմամբ՝ որպես օրինակ բերելով 1990-ականների Ռուսաստանը, որտեղ դա չարվեց, և դա հանգեցրեց ներկայիս ռեժիմի վերելքին։ Մյուսները կարծում են, որ ժողովրդավարությունը չի կարող գործել ոչ ժողովրդավարական մեթոդներով։

Սլովիցկիի կարծիքով՝ Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային երկրների նկատմամբ անընդունելի է, և որ ապագայի Ռուսաստանն անպայման ավելի հավասար և գործընկերային հարաբերություններ կհաստատի նրանց հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան