Մենք թերագնահատել ենք Ռուսաստանից եկող սպառնալիքը․ Մակրոն

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Եվրոպան թերագնահատել է Ռուսաստանին, որն ահաբեկչության հետ մեկտեղ «եվրոպացիների համար ամենամեծ կառուցվածքային սպառնալիքն է»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին հայտարարել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նա սպառնում է մեր կոլեկտիվ անվտանգությանը՝ միջամտելով մեր ընտրական պայքարին, կիբեռհարձակումների, ընդդիմադիր գործիչների սպանությունների և միգրացիոն հոսքերի միջոցով, որոնք օգտագործում է որպես ճնշման միջոց։ Ռուսաստանը փորձարկում է մեր օդային պաշտպանությունը և փոխել է իր միջուկային դոկտրինը։ Թերագնահատվում է այն չափը, որով ռուսներն ազդում են մեր հասարակական կարծիքի վրա՝ տարածելով կեղծ տեղեկատվություն»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ բաց եվրոպական հասարակությունները խոցելի են տեղեկատվական պատերազմի նկատմամբ։

«Մենք միամիտ ենք, եթե չենք տեսնում, որ մեր ժողովրդավարություններում տեղակայված է ռուսական գաղտնի բանակ։ Այն բաղկացած է փոքր, դեմք չունեցող զինվորներից, որոնք կոչվում են թվային բոտեր։ Նրանք մանիպուլացնում են ժողովրդավարությունը Ֆրանսիայում, Գերմանիայում և Եվրոպայում ընդհանրապես»,- ասել է նա։

Հարցին՝ արդյո՞ք նա կողմ է ռուսական ինքնաթիռների խոցմանը, եթե դրանք առանց թույլտվության մտնեն Եվրոպայի օդային տարածք, Ֆրանսիայի նախագահը պատասխանել է. «Համաձայն ռազմավարական անորոշության դոկտրինի՝ կարող եմ ասել, որ ոչինչ բացառված չէ»։

Միևնույն ժամանակ, Մակրոնը կարծիք է հայտնել, որ ժամանակն է՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դադարեն Մոսկվային ասել այն ամենը, ինչ նրանք չեն անի. «Դա թուլության նշան է: Մենք պետք է Պուտինին անորոշության  մեջ պահենք»։

Ֆրանսիայի նախագահը նաև շեշտել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելի լավ են աշխատում, քան ասվում է։ Բայց որպեսզի դրանք ավելի լավ աշխատեն, Արևմուտքը պետք է կենտրոնանա Ռուսաստանի «ստվերային նավատորմի» վրա, որը բաղկացած է մոտավորապես 800 ակտիվ նավերից, որոնք խուսափում են պատժամիջոցներից։

«Մենք բոլորս պետք է միավորենք ուժերը՝ այդ նավերը վերահսկելու, դրանք շրջափակելու և Ռուսաստանի տնտեսության համար ծախսերը մեծացնելու համար։ Մենք պետք է նաև արագացնենք կարճաժամկետ օգնությունն ուկրաինական բանակին»,- ասել է նա։

Մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դիրքորոշման փոփոխությունը ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու վերաբերյալ՝ Էմանուել Մակրոնը բացատրել է, որ այդ միջոցները «չեն կարող պարզապես բռնագրավվել, քանի որ դա կխախտի միջազգային իրավունքը»։

«Այնուամենայնիվ, դրանք պետք է ծառայեն որպես երաշխիք՝ տեսանելի դարձնելու մեր երկարաժամկետ աջակցությունը Ուկրաինային՝ եվրոպական բյուջետային երաշխիքով և ազգային երաշխիքներով։ Ըստ էության, սա նշանակում է, որ Գերմանիան պատրաստ է իր վրա վերցնել Ուկրաինայի համար համատեղ պարտքերը։ Սա իրական փոփոխություն է։ Սա գերմանա-ֆրանսիական համագործակցության արդյունք է»,- հավելել է Մակրոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի