ԵՄ-ն Ուկրաինային 4 միլիարդ եվրո է փոխանցել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության իններորդ տրանշը՝ 4 միլիարդ եվրոյի չափով։ Պատերազմի սկզբից ի վեր ԵՄ-ի ընդհանուր աջակցությունն արդեն մոտենում է 178 միլիարդ եվրոյին։ Այս մասին հաղորդվում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի և Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հայտարարությունները։

Նշվում է, որ այս փոխանցումն ավելի է ամրապնդում ԵՄ-ի դերը որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ դոնորի, որի ընդհանուր աջակցությունը մոտենում է 178 միլիարդ եվրոյի։

Այս վճարման շնորհիվ, 2025 թվականի սկզբից ի վեր  Ուկրաինային տրամադրված ընդհանուր աջակցությունը հասնում է 14 միլիարդ եվրոյի։

Այս աջակցությունը կօգնի Ուկրաինային բավարարել իր աճող ֆինանսական կարիքները, մասնավորապես, պաշտպանության ոլորտում։ Մասնավորապես, այսօրվա վճարումից 2 միլիարդ եվրոն կհատկացվի անօդաչու թռչող սարքերին, համաձայն ԵՄ-ի և Ուկրաինայի միջև կնքված փոխադարձ համաձայնագրի։

Ուկրաինայի վարչապետն իր հերթին հաստատել է, որ Կիևը ստացել է ԵՄ մակրոֆինանսական օգնության 4 միլիարդ եվրոյի տրանշ՝ ERA Loans մեխանիզմի շրջանակում։

«Խորհրդանշական է, որ վճարումը կատարվել է այսօր՝ Ուկրաինայի պաշտպանների օրը»,- նշել է նա՝ հավելելով, որ տրանշն ապահովվել է Եվրամիությունում Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված միջոցներով և կարևոր ազդանշան է Ուկրաինային՝ Եվրոպայի կողմից իր պաշտպանական կարողությունները ամրապնդելու և երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու հանձնառության վերաբերյալ։

«Ես շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ տնտեսական հարցերով և արտադրողականության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսին իրենց առաջնորդության համար։ Այս միջոցները նշանակում են հազարավոր կյանքերի փրկություն, քաղաքների վերակառուցում և Ուկրաինայի անխուսափելի եվրոպական ուղին»,- նշել է Ուկրաինայի վարչապետը։

Հավելենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այս մասին հայտարարել էր նախօրեին Բրյուսելում Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը համաձայնության է եկել Ուկրաինայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար 2 միլիարդ եվրո հատկացնելու հարցում։ Ֆինանսավորումը պետք է օգնի ամրապնդել պաշտպանական կարողությունները և զարգացնել բարձր տեխնոլոգիաները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի