Գերմանիայի հյուսիսում կրիտիկական ենթակառուցվածքների վրայով անհայտ ԱԹՍ-ներ են թռել

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գերմանիայի հյուսիսային Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասում սեպտեմբերի վերջին անհայտ անօդաչու սարքեր են մոտեցել  կարևորագույն ենթակառուցվածքների: Անօդաչու սարքերը թռել են էլեկտրակայանի, Կիլի համալսարանական կլինիկայի և նահանգային կառավարության շենքի վրայով։ Այս մասին հայտնել է Der Spiegel-ը՝ հղում անելով գերմանական կառավարական գործակալություններից մեկի ներքին շրջանառության փաստաթղթի: Գերմանական իշխանությունները կարծում են, որ անօդաչու սարքերը նախատեսված էին կարևորագույն ենթակառուցվածքները չափելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ սեպտեմբերի 25-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:00-ին, երկու փոքր անօդաչու թռչող սարքեր են թռել Thyssenkrupp ռազմածովային նավաշինարանի տարածքի վրա։ Համալսարանական կլինիկայի վրայով հետագայում նկատվել է անօդաչուների խումբ:

Անօդաչու թռչող սարքերը նաև թռել են Կիլի նահանգային պալատի՝ Շլեզվիգ-Հոլշտեյնի նահանգային խորհրդարանի նստավայրի վրայով, հաղորդում է Der Spiegel-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին:

Լրատվամիջոցի ձեռք բերված ներքին ծառայողական փաստաթղթի համաձայն՝ նահանգային ոստիկանությունը պարզել է, որ անօդաչու թռչող սարքերի խմբերը թռել են զուգահեռ հետագծերով՝ գետնի վրա թիրախները հետազոտելու համար: Դրանք թռել են արևելքից արևմուտք՝ Բալթիկ և Հյուսիսային ծովերը միացնող Կիլի ջրանցքի մեծ հատվածների վրայով, փամերձ էլեկտրակայանի վրայով։

Անօդաչուները, ըստ երևույթին, թռել են նաև Հայդեի նավթավերամշակման գործարանի վրայով, որը կերոսին է մատակարարում Համբուրգի օդանավակայանին։

Բացի այդ՝ ըստ Der Spiegel-ի, սեպտեմբերի 25-ին Մեկլենբուրգ Պոմերնի Ռոստոկի մոտ գտնվող Սանից քաղաքի Բունդեսվերի բազայի վրա կասկածելի անօդաչու թռչող սարքեր են նկատվել, իսկ մեկ օր անց նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Ռոստոկում գտնվող գերմանական ռազմածովային ուժերի շտաբի մոտ։

Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի օդում մի քանի անհայտ անօդաչուների հայտնվելու մասին հաղորդվել է սեպտեմբերի 26-ին, որը հյուսիսից սահմանակից է Դանիային: Երկրամասի ներքին գործերի նախարար Սաբինա Զյուտերլին-Վաակը հաղորդել է միջադեպի մասին՝ առանց մանրամասներ հաղորդելու, թե որտեղ կամ քանի անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել:

Նրա խոսքով՝ նահանգային իշխանությունները «ինտենսիվ և մանրամասն քննարկումներ» են անցկացնում Գերմանիայի կառավարության և Բունդեսվերի հետ միջադեպի վերաբերյալ: Շլեզվիգ-Հոլշտայնի ոստիկանությունը նույնպես ամրապնդում է անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը՝ համակարգված հարևան դաշնային նահանգների հետ:

Հարևան Դանիայում սեպտեմբերի վերջին տեղի էին ունեցել օդանավակայանների մոտ անհայտ անօդաչու թռչող սարքերի հետ կապված մի շարք միջադեպեր։ Սեպտեմբերի 26-ի գիշերը Օլբորգի օդանավակայանի վերևում անօդաչու թռչող սարքեր էին  հայտնաբերվել, ինչը ստիպել է օդանավակայանին սահմանափակել մուտքային չվերթները։ Նախորդող 24 ժամվա ընթացքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել Օլբորգի, Էսբյերգի և Սյոնդերբորգի օդանավակայանների, ինչպես նաև Դանիայի մեկ այլ ռազմաօդային բազայի՝ Շկրիդստրուպի մոտ։ Որտեղից են դրանք արձակվել՝ մնում է անհայտ։ Սեպտեմբերի 22-ի երեկոյան էլ Կոպենհագենի օդանավակայանն էր փակվել անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով։

ԵՄ երկրներում զգայուն թիրախներին հետևող անհայտ անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերը նորություն չեն. դրանք տեղի են ունենում համակարգված կերպով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր:

Միայն 2025 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայում գրանցվել է 270 միջադեպ, որոնք կապված են ռազմական և կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի 536 թռիչքների հետ: Սրանք միայն այն միջադեպերն են, որոնք հայտնի են Գերմանիայի իրավապահ մարմիններին և քննարկվել են լրատվամիջոցներում, նշել է Der Spiegel-ը։

Հունիսին գերմանական WDR և NDR մեդիա ընկերությունները, ինչպես նաև Süddeutsche Zeitung-ը հրապարակել էին  լրագրողական հետաքննություն, որում նշվում էր, որ վերջին ամիսներին գերմանական հետախուզական գործակալությունները կասկածներ են հայտնել Հյուսիսային և Բալթիկ ծովերում ռուսական նավերից անօդաչու թռչող սարքերի արձակման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի