Պավել Դուրովը հայտարարել է, որ իրեն փորձել են թունավորել 2018 թվականի գարնանը, երբ ՌԴ-ում սկսել են արգելափակել Telegram-ը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կարծում է, որ 2018 թվականի գարնանն իրեն փորձել են թունավորել։ Այս մասին նա հայտարարել է փոդքասթեր Լեքս Ֆրիդմանի հետ զրույցում՝ ընդգծելով, որ նախկինում երբեք հրապարակավ չի խոսել այդ մասին, քանի որ «չէր ուզում, որ մարդիկ խուճապի մատնվեն, հատկապես այդ ժամանակ», գրում է The Insider-ը։

«Այդ ժամանակ մենք փորձում էինք միջոցներ հայթայթել TON բլոքչեյն նախագծի համար։ Միաժամանակ, մի քանի երկրներ փորձում էին արգելափակել Telegram-ը, ուստի դա լավագույն ժամանակը չէր իմ առողջության մասին տեղեկատվություն տարածելու համար։ Բայց դժվար է մոռանալ դա։ Նախկինում ես երբեք չէի հիվանդանում։ Ես կատարյալ առողջություն ունեմ, հազվադեպ եմ գլխացավ կամ հազ ունենում։ Դա իմ կյանքի միակ պահն էր, երբ ես մտածում էի, որ մահանում եմ»,- ասել է Դուրովը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ ինքն ապրում էր վարձակալած թաունհաուսում (երկիրը չի նշվում) և ուներ «տարօրինակ հարևան»։ Մի օր, տուն վերադառնալիս, ձեռնարկատերը տեսել է «ինչ-որ բան», որն այդ հարևանը թողել էր իր դռան մոտ։ Մեկ ժամ անց Դուրովը, իր խոսքով, սկսել է շատ վատ զգալ։

«Ես ցավ զգացի ամբողջ մարմնովս։ Փորձեցի վեր կենալ և գնալ լոգարան։ Բայց երբ քայլում էի, զգացի, որ մարմինս սկսեց թուլանալ։ Սկզբում տեսողությունս և լսողությունս, ապա շնչելը դժվարացավ։ Եվ այս ամեն, ուղեկցվում էր սուր ցավով»,-պատմել է Դուրովը։

Նա պատմել է, որ գիտակցությունը կորցրել է և միայն հաջորդ օրն է արթնացել, իրեն չափազանց թույլ է զգացել և նկատել է, որ «ամբողջ մարմնով արյան անոթները պայթել են»։ Դուրովի խոսքով՝ երկու շաբաթ չի կարողացել քայլել։ Որոշելով ոչինչ չասել իր թիմին՝ Telegram-ի հիմնադիրն այս ժամանակն անցկացրել է տանը մենակ։ Դուրովը չի մանրամասնել՝ արդյո՞ք դիմել է բժշկական օգնության։

2018 թվականի ապրիլին Ռոսկոմնադզորը, դատարանի որոշմամբ, ստացել էր թույլտվություն Ռուսաստանում Telegram-ն արգելափակելու համար։ Դրա պատճառը մեսենջերի վարչակազմի կողմից ԱԴԾ-ին կոդավորման բանալիները չհանձնելն էր։ Սակայն հունիսին Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ փոխել է արգելափակելու վերաբերյալ ծրագրերը՝ դա բացատրելով  Դուրովի՝ «ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի» պատրաստակամությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի