ԱՄՆ կառավարությունը մասամբ դադարեցնում է աշխատանքը․ Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է պատրաստվել «շաթդաունի»

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը (Office of Management and Budget, OMB) խորհուրդ է տվել դաշնային գործակալություններին սկսել պատրաստվել կառավարության գործունեության դադարեցմանը՝ շաթդաունին, այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման որևէ ծրագիր:

X սոցիալական ցանցում հրապարակված հուշագրում OMB-ի տնօրեն Ռասել Վոութը մեղադրել է Սենատի դեմոկրատներին հանրապետականների ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը ձախողելու համար՝ «խելագար քաղաքական պահանջների» պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Տուժած գործակալությունները պետք է այժմ գործի դնեն իրենց շաթդաունի ծրագրերը»,- ասվում է հուշագրում:

Վոութը կոչ է արել  դաշնային գործակալություններին հետևել զարգացումներին՝ հավելելով, որ OMB-ն կշարունակի խորհրդատվություն տրամադրել հաջորդ քայլերի վերաբերյալ:

«Անհասկանալի է, թե որքան ժամանակ դեմոկրատները կպահպանեն իրենց անկայուն դիրքորոշումը, ինչը դժվարացնում է շաթդաունի տևողությունը կանխատեսելը»,- գրել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը չէր կարողացել ընդունել դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը կանխելու նպատակով երկու օրինագծերից ոչ մեկը։ Աշխատանքների դադարեցումը պետք է լինի տեղական ժամանակով կեսգիշերին՝ սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ը։

Հանրապետական ​​և Դեմոկրատական ​​կուսակցությունների կողմից առաջարկված օրինագծերը չեն կարողացել ապահովել անհրաժեշտ 60 ձայնը, չնայած հանրապետական ​​օրինագիծը հաստատվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։ Անհամաձայնության հիմնական աղբյուրն առողջապահության ծախսերը էին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ  չէր բացառել շաթդաունը, եթե Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները չկարողանան համաձայնության գալ մինչև հոկտեմբերի 1-ը: Սենատի քվեարկությունից առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա սպառնացել է չեղարկել դեմոկրատների կողմից աջակցվող ծրագրերը և զանգվածային կրճատումներ կատարել դաշնային աշխատակիցների շրջանում։

ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման վերջին դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում: Այն տևել էր 35 օր և դարձել երկրի պատմության մեջ ամենաերկարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի