Մոլդովայի ռուսամետ կուսակցությունը և Կրեմլը փորձում են բողոքի ցույցեր հրահրել ընտրությունների արդյունքների դեմ. The Insider

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում 24,19% ձայն հավաքած ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդ Իգոր Դոդոնը կոչ է արել մարդկանց բողոքել քվեարկության արդյունքների դեմ։ Այս մասին ասվում է The Insider-ի անդրադարձում։

«Մենք տեսնում ենք, որ իշխող PAS կուսակցությունը խուճապի մեջ է, հատկապես սփյուռքի արդյունքներից հետո, որտեղ նրանք հույս ունեին ավելի մեծ ձայներ ստանալ։ Մեզ համար պարզ է, որ իշխող կուսակցությունը պարտվեց ընտրություններում։ Ընդդիմությունը հաղթել է  և մենք պետք է միասին պաշտպանենք նրանց հաղթանակը»,- հայտարարել է Դոդոնը։

Կրեմլը ևս փաստացի հայտարարել է, որ սպասում է բողոքի ցույցերի։ ՌԴ նախագահի  մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «գնահատականները պետք է տրվեն ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ հասկանանք, թե ինչպես են քաղաքական ուժերն արտահայտում իրենց դիրքորոշումն այս ընտրությունների վերաբերյալ»։

Մոլդովայից փախած ​​կրեմլամետ օլիգարխ Իլան Շորը և նրա «Հաղթանակ» դաշինքը նույնպես հայտարարել են, որ կոչ կանեն մարդկանց բողոքի ցույցերի դուրս գալ: Շորը այս մասին հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքով: Ռուսաստանում թաքնվող օլիգարխը և նրա ռուսամետ «Հաղթանակ» դաշինքը փորձել են մասնակցել ընտրություններին: 2025 թվականի հուլիսի 19-ին Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Հաղթանակ» կուսակցության գրանցումը՝ հղում անելով Իլան Շորի հետ կապերին և կուսակցական օրենսդրության խախտումներին: Նա նաև բացահայտորեն մոլդովացիներին առաջարկել էր ամսական 3000 դոլար՝ կառավարության դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար:

Մոլդովայում Շորը մեղադրվում է 2014 թվականին խոշոր բանկային խարդախություն կազմակերպելու մեջ, որի արդյունքում մոլդովական երեք բանկերից անհետացել է մոտ 1 միլիարդ դոլար։ 2017 թվականին դատարանը Շորին դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման, իսկ 2023 թվականին նրա պատիժը ավելացվել  է մինչև 15 տարվա։

Շորը մեղադրվում է կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու և Մոլդովայի քաղաքական համակարգ անօրինական ֆինանսական հոսքեր կազմակերպելու մեջ: Նա նաև մեղադրվում է զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու, ընտրողներին կաշառելու (մոտավորապես 39 միլիոն դոլար, որը փոխանցվել է «Պրոմսվյազբանկի» միջոցով) և եվրոպամետ կառավարության անկայունացնելուն ուղղված քարոզչություն տարածելու մեջ։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքներն է հրապարակել՝ բոլոր արձանագրությունները մշակելուց հետո։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Սանդուի PAS-ը ստացել է ձայների 50,20%-ը։ Երկրորդ տեղում Հայրենասիրական դաշինքն է (24,17%), երրորդ տեղում՝ Այլընտրանքային դաշինքը (7,96%), որոնց հաջորդում են Մեր կուսակցությունը (6,20%) և PPDA-ն (5,62%):

Նախնական գնահատականներով՝ PAS-ը խորհրդարանում կստանա 55 տեղ, մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները միասին կստանան 46 (Հայրենասիրական դաշինքը կստանա 26, Այլընտրանքային դաշինքը՝ 8, իսկ Մեր կուսակցությունը և PPDA՝ 6-ական տեղ): Սա նշանակում է, որ PAS-ը կկարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն՝ առանց կոալիցիայի միանալու:

«Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ մենք քաջ ենք և արժանի, և որ մեզ չեն կարող գնել։ Մենք պատասխանատվություն ցուցաբերեցինք թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։Երեկ և ողջ ընտրարշավի ընթացքում մենք ցույց տվեցինք, որ կարող ենք միասնական լինել, և մենք պետք է միասնական մնանք մեր ամենօրյա ջանքերում՝ Մոլդովայի զարգացմանը միասին նպաստելու համար։ Ընտրությունների արդյունքը որևէ կուսակցության կամ ընտրողների հաղթանակը չէ։ Այն երկրի հաղթանակ է, և մենք պետք է այն օգտագործենք ի շահ  բոլոր քաղաքացիների»,- ընտրությունների արդյունքները մեկնաբանել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի