Վերականգնման փոխարեն փլուզվել է․ Արա Աբրահամյանին պատկանող Մոսկվայի մարզի պատմական կալվածքի հետ կապված քրեական գործ է հարուցվել

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում սեպտեմբերի 25-ին փլուզվել է Գոլիցին իշխանների Նիկոլսկոյե-Ուրյուպինո կալվածքի Մեծ տան հյուսիսային ճակատը, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Տեսանյութով կիսվել է «Ильинское. Новости» տելեգրամ ալիքը, դրանում ֆիքսված է ճակատային հատվածի մասնակի փլուզման պահը, այդ թվում՝ սյուների։ Նշվում է, որ այս տարվա օգոստոսին Մոսկվայի մարզի մշակութային ժառանգության գլխավոր վարչությունը հրահանգել է կալվածքի սեփականատիրոջը պահպանել պատմական ճակատները, այդ թվում՝ սյունասրահներն ու սյունաշարերը: Նրանք նաև նշել են, որ 2004 թվականին շենքի ամբողջ հատակագիծը, ներքին հարդարանքը, վառարանները և առաստաղները ոչնչացվել են հրկիզման հետևանքով։

MK.ru-ի հաղորդմամբ՝ կալվածքի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: 18-19-րդ դարերի ճարտարապետական ​​հուշարձանի վերականգնման պատրվակով կալվածքի գլխավոր տունը վերածվել է ավերակների: Տեղի բնակիչներն ու ակտիվիստները կարծում են, որ դա հստակ առևտրային նպատակ ունի՝ ազատել 43 հեկտար լավագույն հողատարածքը Մոսկվայի օղակաձև ճանապարհից 15 կմ հեռավորության վրա։

Նշվում է, որ երբ Աբրահամյանը ստանձնել է սեփականության իրավունքը, կամավորներին և մշակութային ժառանգության պաշտպաններին անմիջապես արգելվել է մուտք գործել կալվածք։ Նա տարածքը գնելուց առաջ համոզել է ոչ միայն պաշտոնյաներին, այլև մշակութային ժառանգության պաշտպան բնակիչներին, որ ինքը ո՛չ գումար, ո՛չ էլ ջանք չի խնայի կալվածքը իր նախնական տեսքին վերադարձնելու համար։

Մարզային քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման հոդվածով։ Քննիչները մտադիր են զննել կալվածքը, իսկ մշակութային ժառանգության գլխավոր վարչությունը պահանջել է անհրաժեշտ փաստաթղթերը, պաշտոնյաների հարցաքննություններ և շինարարական ու տեխնիկական փորձաքննություն նշանակել:

Պատմամշակութային հուշարձանների պաշտպանության համառուսաստանյան ընկերության Մոսկվայի մասնաճյուղը  հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ հետաքննել սեփականատիրոջ գործողությունները։ Նրանք նաև կալվածքն անվանել են ռուսական կալվածքային մշակույթի ակնառու հուշարձան:

Հավելենք, որ կալվածքը կառուցվել է 1810 թվականին՝ իշխան Նիկոլայ Գոլիցինի նախագծերով։ 1918 թվականին այն ազգայնացվել է, դրա տարածքում ստեղծվել է թանգարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի