Մոլդովայի ընտրություններում հաղթել է նախագահ Սանդուի եվրոպամետ կուսակցությունը

Լուրեր

01.04.2026 | 13:34
Մեկնարկել է 2025 թվականի եկամուտներ տարեկան հայտարարագրման գործընթացը
01.04.2026 | 13:25
Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում
01.04.2026 | 13:17
ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ
01.04.2026 | 13:09
Ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության․ գործը ուղարկվել է դատարան
01.04.2026 | 12:59
Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել
01.04.2026 | 12:50
Իրանի կողմից հասցված հարվածների քանակը նվազել է, սակայն աճել է որակը․ Սերգեյ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:43
Ալեքսանդր Օվեչկինը՝ դուբլի հեղինակ․ 11 գոլ՝ մինչև Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:37
Որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր մտցնի Իրան․ Լեոնիդ Ներսիսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:28
Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է վիրավորվել
01.04.2026 | 12:22
Տնօրենը դաստիարակին ասում ա «մորգի աշխատողներ». մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:18
Փաշինյանին հարվածել փորձելու համար ձերբակալված 18-ամյա տղան 2 ամսով կալանավորվեց
01.04.2026 | 12:10
ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվի մեղադրանքներին // Ջերմաստիճանը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 12:05
Թրամփն Իրանի հարցով ուղերձով կդիմի ժողովրդին
01.04.2026 | 12:02
Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ ասուլիս. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 11:53
Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան
Բոլորը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, նախնական տվյալների համաձայն, երկրի նոր խորհրդարանում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը։ Ռուսամետ ընդդիմությունը կրկին պարտություն է կրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ձայների 99.65%-ի հաշվարկից հետո «Գործողության և համերաշխության կուսակցությունը» (PAS) ստացել է ձայների 50.06%-ը, ինչը նրան տալիս է խորհրդարանի 101 տեղերից 54-ը։ Սա պակաս է, քան այս կուսակցության  61 տեղերը նախորդ գումարման խորհրդարանում։

Նախնական արդյունքների համաձայն՝ մեկ այլ եվրոպամետ քաղաքական ուժ՝ «Այլընտրանք» դաշինքը, կանխատեսվում է, որ կստանա ութ տեղ։

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ռուսամետ «Հայրենիասիրական դաշինքը» ստացել է ձայների 24.25%-ը, ինչը նրան տալիս է 27 տեղ։

«Հայրենիասիրական դաշինքի» մեջ են մտնում նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած սոցիալիստների ​​կուսակցությունը, մեկ այլ նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորած Կոմունիստական ​​կուսակցությունը և նախկին վարչապետ (2001-2008) Վասիլի Տարլևի գլխավորած «Մոլդովայի ապագա» կուսակցությունը։

Բացի այս երեք քաղաքական ուժերից՝ խորհրդարան են մտնում ևս երկու կուսակցություն՝ «Ժողովրդավարության տունը » կուսակցությունը, որը գլխավորում է ազգային պահպանողական Վասիլե Կոստյուկը, որը պաշտպանում է Մոլդովայի միավորումը Ռումինիայի հետ, և «Մեր կուսակցությունը»՝ որը գլխավորում է պոպուլիստ Ռենատո Ուսատին

«Մենք չենք ամուսնանում ո՛չ ռուսների, ո՛չ էլ PAS-ի հետ», – ասել է Ուսատին ընտրատեղամասերի փակվելուց հետո մամուլի ասուլիսում։

Ընտրությունները անցկացվել են կուսակցական ցուցակներով։ Շեմը հաղթահարելու համար կուսակցությունը պետք է ապահովեր ձայների առնվազն 5%-ը, իսկ դաշինքը՝ առնվազն 7%-ը։

Ընտրարշավը լի էր սկանդալներով և կառավարության և ընդդիմության միջև կեղծիքների մասին փոխադարձ մեղադրանքներով։ Ընտրությունների օրվանից կարճ ժամանակ առաջ տասնյակ մարդիկ  էին ձերբակալվել և մեղադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու դավադրության մեջ։

Անցյալ տարվա նախագահական քարոզարշավից ի վեր երկրում մեղադրանքներ են շրջանառվում գործարար Իլան Շորի դեմ, որը հետախուզվում է և թաքնվում է Ռուսաստանում: Անկախ քննիչներն ու պետական ​​պաշտոնյաները բացահայտ հայտարարել են, որ այսպես կոչված «Շոր ցանցը» տասնյակ հազարավոր ընտրողների է վերահսկել ուղիղ կաշառքի միջոցով։

Դոդոնը նախօրեին ավելի վաղ հայտարարել էր,որ ր ընդդիմությունը հաղթել է՝ չնայած այն հանգամանքին, որ խորհրդարան մտած մյուս ընդդիմադիր կուսակցությունները չէին կիսում նրա տեսակետները։

«Հայրենասիրական դաշինքի» առաջնորդներից մեկը կոչ  է արել  երկուշաբթի կեսօրին խորհրդարանի դիմաց հանրահավաք անցկացնել՝ «մեր հաղթանակը պաշտպանելու համար»։ Կիրակի երեկոյան Դոդոնը, Տարլևը և նրանց կողմնակիցները արդեն հավաքվել էին Ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ցույց անցկացնելու համար։

Երեկվա ընտրություններից հետո Մոլդովայի խորհրդարան մտած կուսակցությունների շարքում առանձնանում է Վասիլե Կոստյուկի «Ժողովրդավարության տունը» կուսակցությունը։ Չնայած այն ընտրարշավի ֆավորիտների շարքում չէր, այն այժմ պատրաստվում է դառնալ մոլդովական քաղաքականության մեջ նշանակալի գործոն։ Այն հաղթահարել է 5% շեմը և, նախնական արդյունքների համաձայն, կապահովի վեց տեղ։

Այս կուսակցությունը Ռումինիայի վերջին սենսացիայի՝ AUR-ի գործընկերն է, որի մեջ է մտնում Ռումինիայի ամենահայտնի քաղաքական գործիչ Գեորգի Սիմիոնը, որը պարտություն էր  կրել այս տարվա նախագահական ընտրություններում, բայց պահպանում է շատ ուժեղ դիրքեր Եվրոպայում Մոլդովային ամենամոտ գտնվող երկրում։

Ընտրություններից մի քանի օր առաջ Սիմիոնն իր սոցիալական ցանցերն օգտագործել էր՝ մոլդովական անձնագրեր ունեցող իր կողմնակիցներին ուղղակիորեն խրախուսելու համար քվեարկել «Ժողովրդավարության տուն» կուսակցության օգտին (չնայած կուսակցությունը Ռումինիայում ստացել էր ձայների երկու տոկոսից պակաս):

Այնուամենայնիվ, AUR-ի ժողովրդականության գաղտնիքը հիմնականում կայանում է TikTok-ի ալգորիթմների խելացի օգտագործման մեջ, և նրանց մոլդովացի գործընկերները նույնքան հմուտ են այս հարցում: Նրանց որոշ տեսանյութեր բացահայտ սադրիչ են, օրինակ՝ պատկերում են Կոստյուկին, որը անսպասելիորեն վիճաբանում է ոստիկանների հետ:

Գաղափարապես Կոստյուկը միութենական է, այսինքն՝ աջակցում է Մոլդովայի միավորմանը Ռումինիայի հետ, ևԱՄՆ նախագահ  Թրամփի կողմնակից է։

Նա կասկածանքով է մոտենում Մոլդովայի կառավարության ներկայիս քաղաքականությանը՝ Ուկրաինային անվերապահորեն աջակցելու վերաբերյալ («Մենք պետք է պարզենք, թե Զելենսկիի որ ոտքի հետ ենք կապված», – ասել է նա հարցազրույցում) և ավանդական արժեքների եռանդուն պաշտպան է։

Ռումինական լրատվամիջոցները հայտնել են, որ Կոստյուկը ժամանակին բիզնես է ունեցել Ռուսաստանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի