Սարկոզին խոստովանել է, որ չէր սպասում իրական ազատազրկման դատավճռի

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խոստովանել է, որ չէր սպասում իրական ազատազրկման դատավճռի։ Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ չի հասկանում, թե ինչու է դատարանը պնդում դատավճռի անհապաղ կատարմանը։ Սարկոզիի խոսքով՝ դատական գործընթացի ընթացքում խախտվել են «օրենքի բոլոր սահմանները»։

«Ես պատրաստ էի ամեն ինչի, բայց, խոստովանում եմ, ոչ այսպիսի արդյունքի։ Ամեն ինչ շատ ավելի հեռու գնաց, քան կարող էի պատկերացնել։ Խախտվել են օրենքի բոլոր սահմանները։ Սա ուղղակի անհավատալի է»,-ասել է Նիկոլա Սարկոզին։

Նա նշել է, որ չի հասկանում դատարանի հիմնավորումը՝ անհապաղ դատավճիռը ուժի մեջ մտցնելու մասին։ Դատավորները հղում են արել «հասարակական կարգի խախտման ռիսկին», եթե քաղաքական գործիչը մնա ազատության մեջ։

Հիշեցնենք՝ դատավճիռը հրապարակվել է սեպտեմբերի 25-ին։ Նիկոլա Սարկոզին մեղադրվում է «հանցավոր խմբավորման մասնակցության» համար։ Դատարանի վարկածով՝ Սարկոզիի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է Լիբիայի ռեժիմի կողմից։ Այդ գործով նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ դատավճռի կատարման որոշակի ձգձգմամբ։ Փաստացի, դա նշանակում է, որ նա առաջիկա շաբաթներին պետք է քրեակատարողական հիմնարկ տեղափոխվի։ Քաղաքական գործիչը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը և ապացուցել իր անմեղությունը։