Կրակոցներ Սյունիքում. բերման են ենթարկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 3 աշխատողներ. shamshyan.com

Լուրեր

12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
Բոլորը

SHAMSHYAN.com-ի տեդեկություններով՝ հուլիսի 15-ին ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի կենտրոնական հատվածում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Միքայելյանը իր մոտ եղած «ՄՌ-153» տիպի, 12 տ/չ, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանով 2 անգամ օդ է կրակել։

Նրան տեղում նկատողություն են արել Քաջարան քաղաքի բնակիչներից 24-ամյա Պավել Հակոբյանն ու 24-ամյա Հրանտ Նավասարդյանը՝ ասելով, որ նա իր այդ քայլով խախտում է անդորրը։ Այդ ամենը դուր չի եկել Ա. Միքայելյանին և նրանց միջև վիճաբանություն է առաջացել։ Միմյանց հարվածներ են տվել, որի ժամանակ էլ Ա. Միքայելյանը հրացանով հարվածներ է հասցրել Պ. Հակոբյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև, ըստ տեղեկությունների, լիցքավորել է հրացանը և նորից կրակոց արձակել, ինչից էլ Հ. Նավասարդյանը ականջի մասում վնասվածքներ է ստացել։

Նշվում է, որ Ա. Միքայելյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար, իսկ Պ. Հակոբյանը նույն կոմբինատում՝ որպես փականագործ, Հ. Նավասարդյանն էլ՝ նույն կոբինատում՝ որպես պահնորդ։