ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Իրանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
Բոլորը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«Արթուր Պողոսյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին՝ շնորհակալություն հայտնելով Քննչական կոմիտե կատարած այցի համար:

Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ դրսևորվելով ամենօրյա աշխատանքային շփումների, տեղեկատվության փոխանակման և փոխադարձ գործնական աջակցության ձևաչափերում»,- ասված է հաղորդագրությունում։

ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և խնդիրները համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությունը:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ նշելով, որ Քննչական կոմիտեի հետ համագործակցության և կապերի ամրապնդման գործում մեծ է եղել դեսպանի անձնական ներդրումը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցության ընդլայնման հեռանկարները: