ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում բացասական գնահատականներ չի տեսնում

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին, վստահեցնում է, որ այն ՙբոլորովին էլ բացասական չէ, հավասարակշռված է ու էապես չի տարբերվում նախորդ ընտրությունների վերաբերյալ զեկույցներից: 

«Այդ զեկույցում չի խոսվում բացասականի մասին, չի տրվում գնահատական, որ սա ինչ-որ հետընթաց էր: Էդտեղ կան գնահատականներ, որոնք ճիշտ հակառակն են վկայում»,- ասում է Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով. «Իսկ չե՞ք հանդիպել գնահատականին, որ Հայաստանում ընդհանուր պահպանված էին արդար ընտրությունների սկզբունքները: Այնպես որ շատ բալանսավորված գնահատական է տրվում արված աշխատանքներին, այնտեղ և՛ քննադատություն կա, և՛ արվում են առաջարկություններ»:

Նշենք, որ հուլիսի 10-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը, որում մատնանշվել են մի շարք թերացումներ և խախտումներ: Այսպիսով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը առանձնացրել է հետևյալ խնդիրները. ԿԸՀ-ն պատշաճ կերպով չի դիտարկել բողոքները, Վարչական դատարանը մերժել է ներկայացված բոլոր բողոքները բացառապես ֆորմալ պատճառաբանություններով, բավարար ջանքեր չեն գործադրվել հանրությանը բարդ ընտրակարգի մասին իրազեկելու ուղղությամբ, ԿԸՀ-ն մերժել է միջազգային ՀԿ-ներին ընտրությունները դիտարկելու հրավերներ ուղարկելու հարցում, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին, քարոզչական արշավների մեծ մասը կենտրոնացել է անհատ թեկնածուների և ոչ թե քաղաքական հարթակների և քաղաքականության վրա և այլն:

«Հավաքաբար ձայներ գնելու, ընտրողների վրա ճնշումներ և բռնություններ գործադրելու լայնատարած մեղադրանքները բացասական ազդեցություն են թողել քարոզարշավի վրա և խնդրահարույց են դարձրել ընտրողների կարողությունը՝ քվեարկել ազատորեն, չվախենալով հաշվեհարդարից, որը հակասում է ԵԱՀԿ Կոպենհագենի 1990 թվականի փաստաթղթի 7-րդ կետին»,- մասնավորապես ասվում է զեկույցում:

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան