Ուկրաինա է վերադարձվել 1625 ապօրինի դուրս բերված երեխա. Զելենսկի

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում կայացած ուկրաինացի երեխաների վերադարձի միջազգային կոալիցիայի նիստում, հայտնել է, որ «Bring Kids Home» ծրագրի շրջանակում Ուկրաինա վերադարձվել է պատերազմական գոտուց ապօրինի դուրս բերված 1625 երեխա։

Նա հայտարարել է Ռուսաստանում և Ուկրաինայի օկուպացված տարածքներում տեղահանված երեխաների մասին բոլոր տվյալների հավաքագրման ծրագրի մեկնարկի մասին:

«Ռուսաստանը թաքցնում է ճշմարտությունը, և այդ պատճառով այս աշխատանքը որոշիչ նշանակություն ունի։ Խոսքը վերաբերում է ֆինանսավորմանը, որոնողական աշխատանքներին, տեղեկության վավերացմանն ու այն երաշխավորելուն, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,– մեջբերում է Զելենսկու խոսքը «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Նիստին ելույթ են ունեցել նաև Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Չեխիայի նախագահ Պետր Պավելը, ինչպես նաև Բելգիայի թագուհի Մաթիլդան։

Բոլորն ընդգծել են՝ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ երեխաների արագ վերադարձն ապահովելու համար։