Արձանագրվել են խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունների նվազման, միաժամանակ՝ կալանքին այլընտրանք խափանման միջոց գրավի անհիմն կիրառման դեպքերի ավելացման միտումներ. ԳԴ

Լուրեր

12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ դատախազության կոլեգիան իր 2017թ. օգոստոսի 4-ի նիստի որոշումներով  սահմանել է խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր ներառելուն ուղղված մի շարք պահանջներ ու չափանիշներ:

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից այդ պահանջների կատարման վիճակը: Պարզվել է, որ 2018թ. առաջին կիսամյակում դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 335 միջնորդություն, որոնցից 299-ը կամ 89,2%-ը բավարարվել է, 36-ը կամ 10,8%-ը՝ մերժվել: Համեմատության համար նշենք, որ 2017թ. նույն ընթացքում դատարան ներկայացված՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 394 միջնորդությունից բավարարվել է 348-ը կամ 88,3%-ը, մերժվել՝ 46-ը կամ 11,7%-ը: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ 2018թ. 1-ին կիսամյակում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները նվազել են 59-ով կամ 15%-ով, իսկ դրանց բավարարման ցուցանիշն աճել է 21.7%-ով:

Նույն ընթացքում մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունները վերջնականորեն մերժվել են ընդամենը 5, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 13 դեպքերում: Այսինքն նման միջնորդությունները մերժելու դեպքերը նվազել են 61.5%-ով:

Ուսումնասիրությունները վկայում են, որ այն դեպքերում, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները նախապես պատշաճ  ուսումնասիրվել են դատախազության սահմանած չափանիշների պահպանման տեսանկյունից, որպես կանոն, արձանագրվել է այդ միջնորդությունների բավարարում, դրանց մասին դատական ակտի դեմ ներկայացված բողոքների մերժում: Դրա մասին է վկայում նաև իրողությունը, որ կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում կայացված դատական ակտերի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ 118 բողոքներից բավարարվել է ընդամենը 15-ը կամ 12,7%-ը, սակայն մերժվել է 103-ը կամ 87,3%-ը:

Վերոնշյալ ցուցանիշները փաստում են, որ կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելու չափանիշների հստակեցումն էականորեն նպաստել է կալանավորման չհիմնավորված կամ ոչ լիարժեք հիմնավորումներով միջնորդություններ ներկայացնելուց մեծ չափով ձեռնպահ մնալուն:

Չնայած դրան՝ ուսումնասիրությամբ նաև փաստվել է, որ դեռևս հետևողականության բարձրացման անհրաժեշտություն կա նախկինում կատարված այլ հանցագործության մեջ կասկածվելու կամ մեղադրվելու ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ թաքնվելու փորձ կատարելու, ՀՀ-ից դուրս կապեր, ֆինանսական միջոցներ, գույք ունենալու, այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքների պատշաճ ստուգման առումով:

Բացի այդ, նախնական կալանքի հիմնավորվածության ապահովման պրակտիկայի բարելավմանը զուգահեռ, նկատելի է դառնում դատարանների կողմից հատկապես հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող գործերով ակնհայտ անհիմն և ոչ բավարար պատճառաբանություններով մեղադրյալների նկատմամբ նախնական կալանքին այլընտրանք գրավի կիրառման և դրանց դեմ մեղադրող կողմի առարկությունների չընդունման ընդգծված միտում: Դա այն դեպքում, երբ  ինչպես օրենքի հստակ պահանջով, այնպես էլ վճռաբեկ դատարանի նախադեպերով արձանագրված է, որ կալանավորման այնպիսի հիմքի առկայության դեպքում, ինչպիսին քննությանը խոչընդոտելու ռիսկն է, գրավը չի կարող լինել մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու բավարար երաշխիք:

Մասնավորապես՝

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող  քրեական գործով  ՀՀ քրեական օրենսգրքի  131 հոդ 2-րդ մասի 1,2,3 կետերով որպես մեղադրյալ ներգրավված Արամ Վարդանյանի (առավելապես հայտնի է որպես Վստրեչի Ապեր) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր  իրավասության դատարանի 2018 հոկտեմբերի հոկտեմբերի 5-ի որոշմամբ վերահաստատվել է որպես  խափանման միջոց ընտրված  կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 50 մլն ՀՀ դրամի չափով: Հիշյալ որոշման դեմ 2018թ. հոկտեմբերի 9-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ  բողոք:
ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող  քրեական գործով  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով  (3 դրվագ) որպես մեղադրյալ ներգրավված Մանվել Ադամյանի (ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչ) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. օգոստոսի 30-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 5 մլն ՀՀ դրամի չափով: Հիշյալ որոշման դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ  բողոք:

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող  քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավված Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 5 մլն ՀՀ դրամի չափով: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հիշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ  բողոք:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավված մեղադրյալ Արտյոմ Հարությունովի (առավելապես հայտնի է որպես Արտյոմ Կանևսկոյ) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել կիրառված խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը, և գրավի չափ է սահմանվել  20 մլն ՀՀ դրամը:

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով  ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված Գրիգոր Գրիգորյանի (Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 28-ի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 10մլն ՀՀ դրամի չափով: Որոշման դեմ 2018թ. հոկտեմբերի 10-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ  բողոք:

Վերոհիշյալ բոլոր դեպքերում դատական ակտերի բողոքարկումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ գրավը’ որպես կալանավորման այլընտրանք, չի կարող  գործուն երաշխիք հանդիսանալ կալանավորման այնպիսի հիմքի չեզոքացման համար, ինչպիսին քննությանը խոչընդոտելու, դատավարության մասնակիցների վրա ապօրինի ներգործության վտանգն է: Նշված գործերով դատական ակտերի բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավարության տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու բավարար հիմքեր առկա չեն եղել, քանի որ ինչպես միջնորդություններում, այնպես էլ առանձին դեպքերում նույնիսկ հենց դատական ակտերում հիմնավորված է համարվել, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալները կձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնցով կխոչընդոտվի քննության բնականոն ընթացքը: Այդ թվում՝ վերջիններս կարող են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Պատահական չէ, որ թվարկված  գործերից առաջինով տուժողն արդեն իսկ դիմում է հասցեագրել  վարույթն իրականացնող մարմնին՝ գրավի կիրառման արդյունքում ազատության մեջ հայտնված մեղադրյալից իրական վախ ունենալու, իր անձի անվտանգության մասով ռեալ սպառնալիքի առկայության վերաբերյալ: