Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին
Քաղաքականություն
22.09.2025 | 23:08
Սեպտեմբերի 22-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ծրագրված են մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։