Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զարգացնելու մեր երկրների միջև հարաբերությունները. Կուբայի ԱԳՆ-ն՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ
Քաղաքականություն
22.09.2025 | 22:48
Կուբայի արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ Անկախության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
«Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Ազգային տոնի կապակցությամբ։
Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զարգացնելու մեր երկրների միջև հարաբերությունները»,- ասված է գրառման մեջ։