Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, բայց չի հրաժարվի միջուկային զենքից

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բաց է ԱՄՆ-ի  հետ բանակցությունների համար, եթե Վաշինգտոնը դադարի պահանջել, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային զենքից:

«Եթե Միացյալ Նահանգները զերծ մնա միջուկային զենքից հրաժարվելու իր մոլուցքից և, իրականությունը գիտակցելով, իսկապես ցանկանա մեզ հետ խաղաղ գոյակցություն, ապա չկա որևէ պատճառ, որ մենք չկարողանանք դրան հասնել»,- ասել է Կիմը երկրի խորհրդարանում ունեցած ելույթում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Աշխարհն արդեն շատ լավ գիտի, թե ինչ կանի Միացյալ Նահանգները, երբ երկրին ստիպի հրաժարվել միջուկային զենքից։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր միջուկային զենքից»,- ԿԺԴՀ առաջնորդի խոսքերն է մեջբերել KCNA պետական ​​լրատվական գործակալությունը։

Կիմ Չեն Ընը նաև հայտարարել է, որ «որևէ գործ չի ունենա» Հարավային Կորեայի իշխանությունների հետ։ Նա, միաժամանակ, ասել է, որ «ջերմ հիշողություններ» են պահպանվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված։ Կիմը և Թրամփը երեք անգամ հանդիպել են ԱՄՆ նախագահի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում։

Օգոստոսի 25-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնն առաջարկել էր Թրամփի և Կիմի միջև ևս մեկ անձնական հանդիպում։ Լին ենթադրություն էր հայտնել, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահի՝ հոկտեմբերին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ֆորումի շրջանակում Հարավային Կորեա կատարելիք այցի ժամանակ։

«Ես ուրախ կլինեի այս տարի հանդիպել նրան [Կիմին]»,- առաջարկին արձագանքել էր Թրամփը։

Նա  ասել էր, որ լավ է ճանաչում Հյուսիսային Կորեայի առաջնորդին։

«Գրեթե բոլորից լավ՝ բացի նրա քրոջից։ Ես ուրախ կլինեմ տեսնել նրան։ Նա շատ բարեկամական է եղել ինձ հետ»,- նշել էր ԱՄՆ նախագահը։

Սեպտեմբերի 3-ին էլ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները հանդիպել էին Չինաստանի մայրաքաղաքում՝ կրկին վերահաստատելով իրենց սերտ և վստահելի հարաբերությունները։ Կիմը հայտարարել էր, որ իր «եղբայրական պարտքն» է համարում անել հնարավոր ամեն ինչ՝ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի և «ռուս ժողովրդի համար»։ Ռուսաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն էր հայտնել գործընկերոջը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում հյուսիսկորեական զորքեր ուղարկելու համար։

Դրանից առաջ Կիմը և Պուտինը Պեկինում մասնակցել էին ռազմական շքերթի՝ որպես Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պատվավոր հյուրեր։ Սա Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև առաջին նմանատիպ հանդիպումն էր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքին էլ մեղադրել էր Միացյալ Նահանգների դեմ դավադրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի