«Մենք միասին ձևավորում ենք Երևանը՝ որպես ազատ, արժանապատիվ ու հզոր երկրի մայրաքաղաք»․ Ավինյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեզ համար ամենակարևոր օրերից մեկն է․ 34 տարի առաջ մենք հաստատեցինք մեր ինքնիշխանությունը և ստանձնեցինք մեր ճակատագրի պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Անկախությունը միայն պետական կարգավիճակ չէ․ դա հավատքն է, որ մենք ունենք ուժ` կառուցելու մեր ապագան մեր իսկ ձեռքերով։

Երևանը միշտ եղել է այս պատմության սիրտը։ Այստեղ են ծնվել շարժումները, այստեղ են հնչել կոչերը, և այստեղից է սկսվել մեր նորանկախ ճանապարհը։ Այսօր էլ մեր մայրաքաղաքը կրում է այդ պատասխանատվությունը՝ զարգանալով, արդիականանալով ու միևնույն ժամանակ պահելով իր պատմական ոգին

Մենք միասին ձևավորում ենք Երևանը՝ որպես ազատ, արժանապատիվ ու հզոր երկրի մայրաքաղաք։ Յուրաքանչյուր բակ, յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր նորարարություն մեզ հիշեցնում է, որ անկախությունն իրական է այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն լցնում ենք գործով, ոչ թե միայն խոսքով։

Թող անկախության ոգին միշտ առաջնորդի մեզ՝ մեր երեխաների համար կառուցելու ավելի ուժեղ և խաղաղ հայրենիք։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը»,-նշել է նա: