Դոնալդ Թրամփը սահմանում է 100,000 դոլար տուրք H-1B վիզայի դիմորդների համար և գործարկում է «ոսկե քարտ» համակարգ

Լուրեր

02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնք լուրջ փոփոխություններ են առաջարկում երկիր մուտքի հետ կապված քաղաքականությունում։ Մասնավորապես, ըստ ստորագրված նոր հրամանագրի՝ աշխատանքային H-1B վիզայի համար դիմող անձինք պետք է տարեկան վճարեն 100,000 ԱՄՆ դոլար տուրք։

Ինչպես հայտնում է BBC-ն, մի շարք փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ այս քայլը կարող է էականորեն նվազեցնել Միացյալ Նահանգների մրցունակությունը տեխնոլոգիական ոլորտում, քանի որ H-1B վիզան ԱՄՆ-ի համար գլխավոր գործիքներից է արտերկրից բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման համար։

Միաժամանակ, Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է ներդնել նոր՝ «ոսկե քարտ» համակարգ։ Այն նախատեսված է այն անձանց համար, ովքեր կարող են վճարել 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ մշտական կացության իրավունք (Green Card) ստանալու նպատակով։

Հրամանագրերում Թրամփը հղում է կատարում H-1B վիզայի ծրագրում «չարաշահումների» առկայությանը՝ նշելով, որ եթե 100,000 դոլարի վճարումը չկատարվի, ապա դիմորդի մուտքը երկիր կսահմանափակվի։

Նշենք, որ H-1B վիզայի ծրագրի քննադատները վաղուց պնդում են, թե այն վնասում է ամերիկյան աշխատաշուկային՝ իջեցնելով աշխատավարձերը և տեղացի մասնագետների մրցունակությունը։ Իսկ աջակիցները, այդ թվում՝ միլիարդատեր Իլոն Մասկը, հակառակը՝ ընդգծում են, որ ծրագիրը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ներգրավել աշխարհի լավագույն ինժեներներին, ծրագրավորողներին և գիտնականներին։