Թրամփը հայտարարել է, որ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում առաջընթաց են գրանցել TikTok-ի և առևտրի հարցում և շուտով կհանդիպեն

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առաջընթաց են գրանցել TikTok-ի գործարքի հարցում և համաձայնել են անձամբ հանդիպել հաջորդ ամիս Հարավային Կորեայում, գրում է Reuters-ը։

«Մենք առաջընթաց ենք գրանցել շատ կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրի, ֆենտանիլի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ դնելու անհրաժեշտության և TikTok գործարքի հաստատման հարցում»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Նա նշել է, որ կհանդիպեն Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որը կմեկնարկի հաջորդ ամիս, և որ ինքը կմեկնի Չինաստան հաջորդ տարեսկզբին։ Իսկ Սի Ցզինպինը, ըստ Թրամփի, ԱՄՆ կժամանի ավելի ուշ։

Հայտարարության մեջ չեն ուրվագծվել TikTok-ի վերաբերյալ առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնության պայմանները։ Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։

Չինական պետական ​​լրատվամիջոցներն էլ հաղորդել են, որ Թրամփը և Սի Ցզինպինը «անկեղծ և խորը կարծիքների փոխանակում» են ունեցել, և որ զրույցը եղել է «պրագմատիկ, դրական և կառուցողական»։ Ըստ չինական կողմի՝ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է խուսափի սահմանափակող առևտրային միջոցառումներ կիրառելուց՝ «խորհրդատվությունների բազմաթիվ փուլերի միջոցով ձեռք բերված արդյունքները խաթարելուց խուսափելու համար»։

TikTok-ի հարցով Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանի կառավարությունը «հարգում է ընկերությունների կամքը և ուրախ է տեսնել, թե ինչպես են ընկերությունները գործարար բանակցություններ վարում շուկայի կանոնների հիման վրա և հասնում լուծումների, որոնք համապատասխանում են չինական օրենքներին և կանոնակարգերին ու ապահովում շահերի հավասարակշռություն»։

«Մենք հույս ունենք, որ ամերիկյան կողմը կապահովի բաց, արդար և ոչ խտրական բիզնես միջավայր Միացյալ Նահանգներում ներդրումներ կատարող չինական ընկերությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի