Աֆղանստանի իշխանությունները համալսարաններում արգելել են կանանց հեղինակած գրքերը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թալիբներն Աֆղանստանի համալսարանների ուսումնական ծրագրերից հանել են կանանց հեղինակած 140 գիրք՝ օգոստոսի վերջին հրապարակված նոր դասավանդման կանոնների համաձայն, գրում է Euronews-ը։

Արգելվել են նաև տղամարդկանց կողմից գրված մի շարք դասագրքեր ու ձեռնարկներ։ Սև ցուցակում ընդգրկված 679 գրքերից 310-ն իրանցի հեղինակների կամ հրատարակիչների աշխատանքներն են։

Աֆղանստանի համալսարաններին ուղղված նամակում Բարձրագույն կրթության նախարարության հետազոտությունների փոխտնօրեն Զիաուր Ռահման Արյուբին նշել է, որ «կրոնական գիտնականների և փորձագետների» խումբը եզրակացրել է, որ արգելված գրքերը խախտում են թալիբների կողմից շարիաթի օրենքի մեկնաբանությունը։ Նրա խոսքով՝ գրքերը գնահատվել են ըստ «գաղափարախոսական, մշակութային, կրոնական և գիտական» բովանդակության։

BBC-ի հետ զրույցում դասագրքերի հանձնաժողովի անդամներից մեկն ասել է, որ իրանցիների կողմից գրված կամ Իրանում հրատարակված գրքերի արգելքն աֆղանական ուսումնական ծրագրում «իրանական բովանդակության մուտքը կանխելու» փորձի մի մասն է։

Նամակում նաև համալսարաններին հրահանգվել է չեղարկել 18 դասընթաց, որոնք «հակասում են» կրոնական օրենքներին։ Վերանայվում են ևս 200 «խնդրահարույց» առարկաներ։

2021 թվականի օգոստոսին իշխանության վերադառնալուց ի վեր թալիբների կառավարությունը վերահսկողություն է սահմանել կանանց կյանքի նկատմամբ, մասնավորապես, այսպես կոչված, «բարոյականության օրենքների» միջոցով, որոնք արգելում են նրանց տնից դուրս գալ։

Ուսումնական ծրագրի վերանայման հանձնաժողովի անդամը BBC-ի աֆղանական ծառայության հետ զրույցում հաստատել է կանանց կողմից գրված գրքերի արգելքը․ «Կանանց կողմից գրված ցանկացած գիրք արգելվում է ուսումնասիրել»։

Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները նշել են կանանց միջնակարգ կրթություն ստանալու վարչական արգելքի չորս ամիսը, որը սահմանվել է այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին Աֆղանստանը, և ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի զորքերը դուրս բերվեցին երկրից՝ երկու տասնամյակ տևած պատերազմի ավարտին։

Չնայած մարդու իրավունքների կոշտ ճնշմանը՝ թալիբները ձգտում են միջազգային ճանաչման։ Հուլիսին Ռուսաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է թալիբների կառավարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի