2 տարի՝ Արցախի հայաթափումից հետո․ կորուսյալ հայրենիքն ու վերադարձի հույսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երկու տարի առաջ այս օրը Բաքուն զինված ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ։ Շուրջ 10-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Բաքուն ռազմական գործողություններ սկսեց, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողությունների» անվան տակ։    

Հարձակումը սկսվեց զանգվածային հրթիռահրետակոծությամբ և ԱԹՍ-ների հարվածներով։ Ռազմական օբյեկտներից և մարտական դիրքերից բացի՝ Ադրբեջանը թիրախավորել էր նաև Արցախի բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը։

Այդ օրերի ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհերի թիվը հասավ շուրջ 260-ի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, նաև՝ երեխաներ։ Կրակը դադարեց, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Բաքվի պահանջը, որը փոխանցվել էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։

Բաքուն ԼՂ հայերի ինտեգրման ծրագիր հրապարակեց՝ հանդիպում նախապատրաստելով Արցախի ներկայացուցիչների հետ։

Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցում էին Արցախի նորանշանակ պետնախարար Արթուր Հարությունյանն ու պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

Այս հանդիպումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 28-ին, Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում տեղեկություն հրապարակվեց, որ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության պետական մարմինների լուծարման վերաբերյալ, բայց փաստաթուղթն այդպես էլ չհրապարակվեց։ Արդեն Հայաստանում Շահրամանյանը պնդում է՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» առարկայի դասագրքի համահեղինակ, պատմաբան Նժդեհ Հովսեփյանի դեմ՝ պնդումով, լուծարման հրամանագիր իրականում գոյություն չունի։ 

Շուրջ 10 ամիս տևած շրջափակումից, 24-ժամյա ռազմական գործողություններից ու Արցախը լուծարելու մասին հայտարարությունից հետո ավելի քան 120 հազար մարդ բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Այդ օրերին Ադրբեջանը գերեվարեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Հայաթափումից երկու տարի անց Արցախի ԱԺ-ի անունից հայտարարություն է տարածվել այն մասին, որ սեպտեմբերի 19-ը կնշվի որպես Արցախի ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։ Հայաստանում հաստատված արցախցիները շարունակում են բարձրացնել անվտանգ վերադարձի հարցը։ Փաշինյանի թիմակից, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ նման հարց այս պահին իշխանության օրակարգում չկա։

«Այս պահին ՀՀ-ի գերակա խնդիրը Հայաստան-Ադրբեջան գործընթացն ավարտին հասցնելն է, գերակա խնդիրը սա է։ Եթե այս խնդիրը լուծվի, հետագայում արդեն մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ շատ հարցերի լուծման վրա»,- նկատեց նա։

Սամվել Շահրամանյանն այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ ճեպազրույցում այդպես էլ չհստակեցրեց՝ ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների վերադարձը։ Բայց համոզված է՝ Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից։

«Այս հարցը միայն արցախցիների հարցը չէ, այլ հայկական հարց է, և ակնկալում ենք, որ դրա շուրջ կունենանք կոնսենսուս, որն այս պահին, ցավոք, չկա»,- նշեց նա։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ վերադարձի հարցը միջազգային իրավունքին հղումով չի կարող լինել, որովհետև, ըստ նրա, միջազգային իրավունքն այսօր հիմնված է ուժի և հնարավորությունների վրա։

Ողբերգական հարձակման տարելիցին լուռ է Հայաստանի իշխանությունը։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա որևէ հրապարակային անդրադարձ չեն արել ռազմական ագրեսիային և տեղահանությանը, պաշտոնյաները նաև չեն այցելել «Եռաբլուր»։

Փոխարենը նախագահի նստավայրում Փաշինյանն ու Խաչատուրյանը մասնակցել են ՀՀ Անկախության տոնին ընդառաջ պարգևատրման հանդիսավոր արարողության։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան